Guest Experience Expert
Ստելլար հյուրանոցների ցանցին, որը հանդես է գալիս Նացիոնալ Հյուրանոց, Ռոյալ Պլազա Հյուրանոց, Սֆերա Հյուրանոց-ներով Երևանում, ինչպես նաև Ալպինա Ռեզորթ-ով Ծաղկաձորում) անհրաժեշտ են Հյուրերի փորձառության մասնագետ Երևանի հյուրանոցներում աշխատելու համար՝ անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր խոսքի սահուն իմացությամբ:
- Ապահովել հյուրերի դրական փորձառությունը՝ վերջիններիս կացության ողջ ժամանակահատվածում
- Ողջունել հյուրերին, գրանցել ու դուրս գրել (check-in & check-out), տրամադրել սենյակի բանալիները և բացատրել հյուրանոցի կանոնները,
- Ստանալ վճարումներ հյուրերից և կատարել անհրաժեշտ ծրագրային ձևակերպումներ,
- Ժամանակին և սիրալիր արձագանքել հյուրերի հարցերին և բողոքներին՝ ապահովելով հյուրերի բացառիկ դրական սպասարկումը,
- Հյուրերի կարիքի բացահայտում
- Աջակցել հյուրերին տեղայնքում կողմնորոշվելու, ժամանցը կազմակերպելու ու տեսարժան վայրերը բացահայտելու հարցերում,
- Նպաստել հյուրանոցի վարկանիշի բարձրացմանը՝ բացառիկ հյուրընկալություն մատուցելով,
- Պատրաստել և նեևկայացնել համապատասխան հաշվետվություններ
- Համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ հյուրանոցի չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Սպասարկման և հյուրընկալության ստանդարտների իմացությունը ցանկալի է
- Microsoft Օffice-ի իմացություն,
- Ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն,
- Ճկուն և արագ արձագանքելու ունակություն,
- Բարյացակամություն և բարեվարքություն,
- Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Կազմակերպության կողմից տրամադրվող առավելություններն են․
- Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ,
- Անձնակազմի համար նախատեսված սնունդ․ սուրճի թեյի հյուրասիրություն
- Մասնագիտական զարգացմանն ուղղված թրեյինգներ
- Կարիերայի աճի հնարավորություն ցանցի ներսում։
Աշխատանքային գրաֆիկ` հերթափոխային 12 ժամյա։