Telesales / Cold Calling Specialist

QterminalYerevanstaffampublié le 21/10/2026

«Qterminal» ընկերությունը փնտրում է նպատակասլաց ու հաճելի ձայնային տվյալներով հեռախոսային վաճառքի մասնագետի։ Եթե դու ունես համոզելու ձիրք, սիրում ես շփվել մարդկանց հետ և ուզում ես ստանալ բարձր եկամուտ՝ կախված քո անձնական արդյունքներից, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։ Քո հիմնական նպատակը լինելու է մեր հարմարավետ գրասենյակից կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել մեր ժամանակակից ՀԴՄ/POS սարքավորումների վաճառքի կամ փոխանակման (բարտերի) շահավետ առաջարկները։

  • Իրականացնել ելքային (սառը) զանգեր ընկերության կողմից տրամադրված պոտենցիալ հաճախորդների բազայով։
  • Գրագետ և մատչելի կերպով ներկայացնել ընկերության պրոդուկտները (ՀԴՄ/POS սարքեր) և դրանց առավելությունները։
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել օպտիմալ լուծումներ:
  • Պատասխանել հաճախորդների հարցերին և աշխատել առարկությունների հետ:
  • Գրանցել զանգերի արդյունքները և կնքել հաջողված գործարքներ։
  • Հայերենի գերազանց իմացություն, գրագետ և հստակ բանավոր խոսք:
  • Հեռախոսով արդյունավետ հաղորդակցվելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
  • Սթրեսակայունություն, մերժումներին պրոֆեսիոնալ մոտենալու կարողություն։
  • Նպատակասլացություն և արդյունքին միտված աշխատելաոճ։
  • Հեռախոսային վաճառքի (Cold calling) կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։
  • Աշխատանքային գրաֆիկ. Երկ - ՈՒրբ՝ 10։00 - 18։00, Շաբաթ՝ 10։00 - 14։00 (աշխատանք գրասենյակից):
  • Վարձատրություն. Աշխատանքը նախատեսում է ֆիքսված աշխատավարձ և հավելյալ տոկոսավճար՝ յուրաքանչյուր հաջողված վաճառքի կամ գործարքի համար։ Այս համակարգը հնարավորություն է տալիս հիմնական աշխատավարձից բացի ստանալ լրացուցիչ եկամուտ՝ կախված Ձեր ակտիվությունից, հմտություններից և գրանցած արդյունքներից։
  • Անվճար ուսուցում պրոդուկտի և վաճառքի տեխնիկաների վերաբերյալ:
  • Աջակցություն և անհրաժեշտ տեղեկատվական բազա ընկերության կողմից:

Հետաքրքրե՞ց: Ուղարկիր քո CV-ն (ինքնակենսագրականը) info@qterminal.am էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով «Հեռախոսային վաճառքի մասնագետ»:

Հասցե՝ Քըրք Քըրքորյան 34