Lawyer

"NCI Solutions" LLCYerevanstaffampublié le 28/08/2026

«NCI SOLUTIONS» ՍՊԸ Փաստաբանական ընկերությունը  աշխատանքի է հրավիրում իրավաբանի, որը կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության իրավական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը

Կազմել պայմանագրեր, դատավարական փաստաթղթեր, գրություններ, նամակներ, դիմումներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Կատարել իրավական հարցերի ուսումնասիրություն և կազմել վերլուծություններ:

Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն և սպասարկել ընթացիկ իրավական հարցերով:

Հետևել օրենսդրական փոփոխություններին և գնահատել դրանց ազդեցությունը հաճախորդների կամ ընկերության գործունեության վրա։

Մասնակցել բանակցություններին և տրամադրել ռազմավարական իրավական խորհրդատվություն գործարքների և կորպորատիվ նախագծերի ընթացքում:

Բարձրագույն իրավաբանական կրթություն,

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում,

Քաղաքացիական և վարչական օրենսդրությունների լավ իմացություն,

Իրավական վերլուծական մտածողություն և իրավական որոնողական հմտություններ,

Մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացման պատրաստակամություն,

Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն,

Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն,

Միաժամանակ մի քանի նախագծերի կառավարման ունակություն

Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն, իսկ այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։