Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր

IDBank CJSCYerevanstaffampublié le 28/09/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր / առաջատար մենեջեր

Միջազգային և տեղական ֆինանսավորող/դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ հարաբերությունների հաստատում, վարում և զարգացում, համագործակցության շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստման ու ներկայացման համակարգում։

Թղթակից/գործընկեր բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների պայմանների շուրջ բանակցությունների վարում։

Փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և առևտրի ֆինանսավորման այլ գործառնությունների կազմակերպում և համակարգում, կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։

Փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների նախագծերի պատրաստում, ներկայացված փաստաթղթային փաթեթների ստուգում՝ կիրառելի միջազգային միասնական կանոններին համապատասխան։

Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների հաստատում և վարում, այդ թվում՝ հաշիվների բացման, պահպանման և փակման գործընթացների համակարգում։

Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, թղթակից/գործընկեր բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող հարցումների և հարցաթերթիկների լրացման համակարգում, անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում։

Թղթակից/գործընկեր բանկերից ստացվող և նրանց ուղարկվող հարցումների պատասխանների պատրաստման գործընթացի համակարգում՝ Բանկի համապատասխան ներքին ստորաբաժանումների ներգրավմամբ։

Թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ հաղորդակցություն և անհրաժեշտ պարզաբանումների իրականացում՝ միջազգային փոխանցումներին և միջբանկային հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակում։

Փաստաթղթային գործառնությունների և միջբանկային հարաբերությունների հետ կապված SWIFT հաղորդագրությունների ստեղծում, ստուգում և փոփոխում, ինչպես նաև Բանկի կողմից ուղարկված և ստացված համապատասխան ֆինանսական հաղորդագրությունների դիտարկում։

Մասնակցություն միջազգային բանկային և փաստաթղթային գործառնությունների վերաբերյալ մասնագիտական ուսուցումների կազմակերպմանն ու անցկացմանը։

Մասնակցություն ներքին գործընթացների, ընթացակարգերի և փաստաթղթերի բարելավման աշխատանքներին։

Բարձրագույն կրթություն

Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաև այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ և անկաշկանդ տիրապետում

Համակարգչային գիտելիքներ

Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն

Առևտրի ֆինանսավորման գործիքների, միջազգային փոխանցումների և միջբանկային հարաբերությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ։

SWIFT համակարգի իմացություն և համապատասխան հաղորդագրությունների հետ աշխատանքի փորձ։

Առևտրի միջազգային պալատի (ICC) համապատասխան կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ։

Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ

Ընդհանուր զարգացվածություն

Կազմակերպչական հմտություններ

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ    

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով  : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

« ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .- ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի        4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/