Զանգերի կենտրոնի աշխատակից
📢 Լավանդա կլինիկան փնտրում է զանգերի կենտրոնի աշխատակցի։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք հաղորդակցման լավ հմտություններ և ցանկանում եք աշխատել հոգատար ու պրոֆեսիոնալ միջավայրում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Աշխատանքային պարտականություններ
- Մուտքային զանգերի ընդունում և պատշաճ սպասարկում։
- Հիվանդների հերթագրում և այցելությունների կազմակերպում։
- Հեռախոսազանգերի և հարցումների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
- Հիվանդների տվյալների գրանցում և թարմացում ներքին համակարգում։
- Առաջացած հարցերի և խնդիրների արագ ու արդյունավետ լուծում։
- Այլ աշխատանքային պարտականությունների կատարում՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջվող հմտություններ
- Հաղորդակցման և սպասարկման բարձր հմտություններ։
- Գրագետ, հստակ և սիրալիր խոսք։
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Համակարգչային ծրագրերի իմացություն։
- Պատասխանատվության զգացում և ճշտապահություն։
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
- Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Աշխատանքային պայմաններ
🕘 Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00 📅 Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը՝ lavandaclinic@lavanda.am էլ հասցեին :
Սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։ 💙