Գործավար-օգնական

Հայաստանի բանկերի միությունYerevanstaffampublié le 11/11/2026
  1. Թղթային և էլեկտրոնային եղանակներով փաստաթղթաշրջանառության կառավարում՝ մուտքային և ելքային նամակների, փաստաթղթերի ընդունում, գրանցում, առաքում, ձևավորման հսկողություն և արխիվացում,
  2. Միության նախագահի առօրյա աշխատանքների, ժամանակացույցի, հանդիպումների և հեռախոսազանգերի կազմակերպում ու արձանագրում, կազմակերպչական աջակցություն,
  3. Վերահսկողություն՝ փաստաթղթերի կատարման ժամկետների հետևում և ըստ անհրաժեշտության պատասխանների նախագծում:
  4. Տեխնիկական միջոցների օգտագործում՝ համակարգչի, գրասենյակային տեխնիկայի և տեղեկատվական շտեմարանների հետ աշխատանք:
  5. Միության նախագահի հրամանների և այլ ներքին իրավական ակտերի, պայմանագրերի կազմում և շրջանառում, արձակուրդների և գործուղումների փաստաթղթերի նախապատրաստում:
  6. Միության գործունեության հետ կապված միջազգային և տեղային հեռախոսակապի ապահովում, հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում կամ անհրաժեշտության դեպքում համապատասխան մասնագետին ուղղորդում:
  7. Այցելուներին տեղեկատվության տրամադրում, խնդիրների լուծում և/կամ խնդիրների լուծման նպատակով ուղղորդում համապատասխան ստորաբաժանումներ։
  8. Տարեկան և արտահերթ ժողովների, ինչպես նաև խորհրդի նիստերի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքների կատարում։
  9. Արձանագրությունների կազմում և դրանց գրանցամատյանի վարում։
  10. Խորհրդակցությունների, ժողովների, հանդիպումների և այլ նմանատիպ միջոցառումների նախապատրաստական աշխատանքների իրականացում, անհրաժեշտ փաստաթղթերի և տեխնիկական միջոցների նախապատրաստում։
  11. Միության գործունեության հետ կապված այլ աշխատանքների կատարում։

Բարձրագույն կրթություն,

Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման հմտություններ,

Արձանագրություններ,հաշվետվություններ կազմելու հմտություն և փորձ,

Գրական հայերենի պատշաճ իմացություն,

Ռուսերենի և անգլերենի իմացություն,

Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ՝ MS Word, Excel և այլ տվյալների բազայի ծրագրեր։

Երեք տարուց ավել աշխատանքային փորձ: