ՆԵՐՄՈՒԾՄԱՆ և ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ

Երեմյան ՓրոջեքթսYerevanstaffampublié le 04/11/2026

Երեմյան Ընկերությունների Խումբը հրավիրում է համալրելու իր թիմը Ներմուծմանև ԱՐՏԱՀԱՆՄԱՆդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։

  • Ղեկավարել և համակարգել ներմուծման դեպարտամենտի աշխատանքը
  • Կազմակերպել և վերահսկել ներմուծման ամբողջ գործընթացը՝ պատվերի ձևավորումից մինչև ապրանքի ստացումը
  • Համագործակցել միջազգային մատակարարների, գործընկերների, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների հետ
  • Վերահսկել ներմուծման փաստաթղթաշրջանառությունը և ապահովել դրա համապատասխանությունը գործող օրենսդրությանը
  • Համակարգել մաքսային ձևակերպումների գործընթացը և համագործակցել համապատասխան պետական մարմինների հետ
  • Վերլուծել ներմուծման ծախսերը և առաջարկել գործընթացների օպտիմալացման լուծումներ
  • Վերահսկել մատակարարման ժամկետների պահպանումը և ապահովել անխափան մատակարարումները
  • Մասնակցել նոր մատակարարների որոնման, ընտրության և գնահատման գործընթացին
  • Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը ներմուծման գործունեության վերաբերյալ
  • Ղեկավարել, զարգացնել և գնահատել դեպարտամենտի աշխատակիցների աշխատանքը
  • Արտահանման հետ կապված բոլոր պրոցեսների կազմակերպում
  • Ներմուծվող կերերի,դեղորայքների և տարաների մնացորդների/ստոքերի վարում/ ամենօրյա ռեժիմով հետևելու անհրաժեշտություն

Ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում

  • Բարձրագույն կրթություն (լոգիստիկայի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, արտաքին տնտեսական գործունեության կամ հարակից ոլորտներում)
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներմուծման, մատակարարման կամ լոգիստիկայի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում
  • Ներմուծման, մաքսային և միջազգային առևտրի գործընթացների խորքային իմացություն
  • ՀՀ մաքսային օրենսդրության և ներմուծման ընթացակարգերի լավ իմացություն։
  • Բանակցային և մատակարարների կառավարման փորձ
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի գերազանց իմացություն
  • ERP համակարգերով աշխատելու փորձ

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն