“Vedi” Branch Credit Officer/Business Development Manager

FINCA UCO CJSCVedistaffampublié le 22/09/2026

Վարկային մասնագետը/Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,

Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,

Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,

Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,

Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։

Բարձրագույն կրթություն, բուհի ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել

Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,

Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,

Վերլուծական մտածողություն,

Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

Սթրեսակայունություն,

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),

Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,

Ժամանակի կառավարում:

Մրցակցային աշխատավարձ

Ամենամսյա բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից)

Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Բժշկական ապահովագրություն

Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ

Դասընթացներ

Կորպորատիվ միջոցառումներ

Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն