FEIN cafe manager
FEIN By Coffee House- ը փնտրում է նպատակասլաց, կազմակերպված և մարդկանց հետ աշխատելու սիրով լցված Մենեջերի , ով պատրաստ է ստանձնել թիմի առաջնորդի դերը և ապահովել կայուն արդյունքներ։
Կազմակերպել և վերահսկել ամենօրյա օպերացիոն գործընթացները
Ղեկավարել թիմը՝ ապահովելով մոտիվացիա, համագործակցություն և արդյունավետ աշխատանք
Հետևել սպասարկման որակին և հաճախորդների գոհունակության բարձր մակարդակին
Կազմել և կառավարել աշխատանքային գրաֆիկները
Վերահսկել վաճառքները, հաշվետվությունները և ներքին կարգապահությունը
Մասնակցել թիմի զարգացման, ուսուցման և շարունակական կատարելագործման գործընթացներին
Կառավարման ոլորտում աշխատանքային փորձ (սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն)
Առաջնորդական մտածելակերպ և զարգացած հաղորդակցման հմտություններ
Պատասխանատվության և նախաձեռնողականության բարձր մակարդակ
Արագ կողմնորոշվելու և խնդիրները արդյունավետ լուծելու կարողություն
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենը՝ ցանկալի
Մենք առաջարկում ենք
Կայուն և երկարաժամկետ աշխատանք զարգացող բրենդում
Մրցունակ աշխատավարձ
Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման իրական հնարավորություններ
Ընկերական, աջակցող և առողջ աշխատանքային միջավայր
Բենեֆիթ փաթեթ