Մանրածախ պրոդուկտների ծառայությունում՝ պրոդուկտների մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampublié le 23/10/2026

Ֆասթ Բանկը Մանրածախ պրոդուկտների մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։

  • Մանրածախ պրոդուկտների նախագծի պլանի (ինչպես նաև պայմանների, սակագների և ֆինանսական մոդելի) մշակում, ներկայացում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ և հաստատման ներկայացում,
  • Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման, բիզնես-գործընթացների կատարելագործման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների (ֆունցիոնալ պահանջների) մշակում, ներկայացում և համաձայնեցում,
  • Պրոդուկտի ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների թեստավորում, ինչպես նաև ներկայացված ֆունկցիոնալ պահանջների արդյունքում կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում,
  • Պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկների իրականացում և վերահսկում,
  • Պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, նաև մասնաճյուղերի հետադարձ կարծիքների հավաքագրում, առաջարկների ներկայացում վերջինիս լայնամասշտաբ մեկնարկի կամ դադարեցման մասով, անհրաժեշտության դեպքում՝ պրոդուկտի լրամշակում,
  • Նոր պրոդուկտների, նոր բիզնես-գործընթացների մասով, ինչպես նաև գործող պրոդուկտների/ծառայությունների փոփոխման մասին, մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցանում,
  • Պրոդուկտների գծով մասնաճյուղերի համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում ու ուղարկում,
  • Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն և վերլուծություն, նոր պրոդուկտների/ ծառայությունների մշակում, գործող պրոդուկտների մրցունակության գնահատում, պայմանների, սակագների ու գործընթացների գծով փոփոխության առաջարկների ներկայացում և հաստատում,
  • Պարբերական հարցումների իրականացում մասնաճյուղեր՝ պրոդուկտների/ գործընթացների վերաբերյալ առաջարկների ստացման նպատակով: Աշխատակիցների առաջարկների հավաքագրում, վերլուծություն և մշակում, արդյունավետ առաջարկների ընտրում, դրանց դասակարգում և համապատասխան միջոցառումներ իրականացում,
  • Պրոդուկտների բիզնես գործընթացի գծով մասնաճյուղերի ընթացիկ խնդիրների լուծմում,
  • Բանկի ծրագրում պրոդուկտի ստեղծում և գոծող պրոդուկտների պայմանների խմբագրում,
  • Ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում:
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծության հմտություն
  • Ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների ձևակերպման և փաստաթղթավորման փորձ
  • Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
  • Ռուսերեն և Անգլերեն լեզուների տիրապետում
  • Թիմում տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության ոլորտում
  • Համապատասխան աշխատանքային փորձ (ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է)