Ֆինանսական խորհրդատու, Վանաձոր մ/ճ
Կոնվերս բանկը փնտրում է Ֆինանսական խորհրդատու, ով կիրականացնի հաճախորդների արդյունավետ սպասարկում, կապահովի բանկային ծառայությունների վաճառք և խորհրդատվություն, ինչպես նաև կստեղծի և կպահպանի կայուն հարաբերություններ հաճախորդների հետ:
Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների սպասարկում` բացառությամբ հաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցման,
Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվների բացում,
Ժամկետային ավանդների ներգրավում,
Ֆիզիկական անձանց համար նախատեսված Բանկի անհատական վարկային գործիքների ¥վարկային քարտեր, անհատական վարկերի տեսակներ¤ դիմումների ընդունում, հաճախորդի կողմից ներկայացվելիք վարկի նախնական հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված գործընթացների վարում
Նոր հաճախորդների ներգրավում, բանկային պրոդուկտների ներկայացում և վաճառք,
Իր կողմից տրամադրված վարկերի մարումներին հետևողականություն, մոնիտորինգ,
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ծառայությունների վաճառք,
Մատուցվող ծառայությունների բնույթի և պայմանների մանրամասնում, փաթեթների կազմում և ընթացքավորում
Բանկի նոր ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում,
Ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում:
Բարձրագույն կրթություն ,
2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում ,
Բանկերի , Բանկային գործնեության մասին ՀՀ օրենսդրության իմացություն
Հարկային օրենսդրության իմացություն
Ապահովագրական ընկերությունների համապատասխան ծրագրերի իմացություն
Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Թիմում աշխատելու հմտություններ
Բանակցելու հմտություններ ,
Վաճառքի հմտություններ ,
Հաղորդակցման հմտություններ ,
Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ :
Մենք տրամադրում ենք
Մրցունակ աշխատավարձ,
Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
Առողջության ապահովագրություն,
Մասնագիտական զարգացում:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար: