Առաջատար մասնագետ, Հաշվեկշռի ամփոփման բաժին
Կոնվերս բանկը փնտրում է առաջատար մասնագետ, ով կիրականացնի բանկի հաշվապահական հաշիվների, գործարքների, տվյալների ստուգումը:
- Հաշվապահական հաշիվների և գործարքների ստուգում ու վերահսկում։
- Հաշվապահական տվյալների և մնացորդների ճշտության ստուգում։
- Հայտնաբերված սխալների և անհամապատասխանությունների բացահայտում ու կարգավորում։
- Բանկի ստորաբաժանումներին հաշվապահական հարցերով մեթոդական և գործնական աջակցության տրամադրում։
- Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
- Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում։
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում։
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,բանկային հաշվապահության իմացությունը ցանկալի է։
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, հաշվապահական ծրագրեր)։
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները: