Ֆինանսական աուդիտի բաժնի աուդիտոր

Ardshinbank OJSCYerevanstaffampublié le 06/10/2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող  Ֆինանսական աուդիտի բաժնի աուդիտոր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Բանկի ֆինանսական ցուցանիշների, ակտիվների, պարտավորությունների կառուցվածքի վերլուծության իրականացում, հարկային հաշվառման և հաշվետվությունների ստուգում,

Կատարված ֆինանսական գործարքների, հաշվետվությունների ստուգում,

Գործառնությունների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգում,

Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում պլանային և ոչ պլանային ստուգումների իրականացում (որպես ստուգող խմբի անդամ, իսկ որոշ դեպքերում նաև որպես խմբի ղեկավար),

Ներքին աուդիտի կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,

ՀՀ ԿԲ և Արտաքին աուդիտի պահանջների կատարման ստուգում,

Բանկի Խորհրդի և կոմիտեների կողմից տրված հանձնարարականների, Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից բացահայտված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման, հետստուգումների իրականացում,

Ներքին աուդիտի ստորաբաժանման առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Ներքին աուդիտի ծառայության ղեկավարին,

Ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

Ունես  բարձրագույն (նախընտրելի է տնտեսագիտական) կրթություն,

Ունես  2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ աուդիտի ոլորտում ( ֆինանսական պլանավորման, հսկողության, ֆինանսավերլուծական ոլորտում աշխատանքայն փորձը կդիտվեն որպես առավելություն ),

Ունես  CIA, ACCA, CFA   սերտիֆիկատների առկայություն,

Ունես  հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն  (լավ) լեզուների իմացություն,

Ունես  MS Office Excel - լավ, MS Office այլ ծրագրերի օգտագործողի մակարդակի իմացություն,

Ունես ՀՀ ԿԲ կողմից բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար տրված վկայական,

Ունես  ՀՀՄՍ, Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենքների, հարկային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի իմացություն, ֆինանսա-տնտեսական գործունեության վերլուծության հմտություններ:

Աշխատելով   մեր   թիմում   դու   կունենաս .

Աշխատանք   և   կյանք   բալանս .  24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝  եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:  Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: