Կիբերանվտանգության ավագ մասնագետ /Senior Cybersecurity Specialist/
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կիբերանվտանգության ավագ մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Կիբերանվտանգության համակարգերի (Firewall, IPS/IDS, Antivirus, EDR/XDR, Secure mail gateway, SIEM, Vulnerability Scanner, PIM/PAM, WAF) կարգաբերում և մոնիթորինգ,
Windows, Linux օպերացիոն համակարգերի անվտանգության պահանջների ներդրում,
Կոնտեյներային տեխնոլոգիաներում անվտանգության պահանջների ներդրում,
Տեղեկատվական ցանցում անվտանգության պահանջների ներդրում:
Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կիբերանվտանգության ուղղվածությամբ կամ 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համակարգերի ադմինիստրավորման կամ ցանցերի մասնագիտացմամբ,
Վերլուծական հմտություններ,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական):
Մրցակցային բարձր աշխատավարձ,
Աշխատավարձի տարեկան վերանայում,
Մասնագիտական աճի հնարավորություն,
Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
Հեռավար աշխատանքի հնարավորություն,
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
Բժշկական ապահովագրություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: