ՎԱՐՈՐԴ – ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ARD Global ընկերությունը աշխատանքի է հրավիրում վարորդ-տրանսպորտային միջոցների պատասխանատուի ։
Ընկերությունն ունի 4 տրանսպորտային միջոց՝ 2 մարդատար և 2 բեռնատար ավտոմեքենա / Ford Transit 2.4 TD բեռնատար Ford Transit 2.2 TD բեռնատար Opel Combo 1.6 CNG universal Mersedec A170 ։
Փնտրում ենք պատասխանատու և բարեխիղճ աշխատակից, ով կիրականացնի վարորդական աշխատանքներ և պատասխանատու կլինի ընկերության ավտոմեքենաների պատշաճ շահագործման ու տեխնիկական վիճակի վերահսկման համար։
Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների վարում։
Ընկերության արտադրանքի, նյութերի և այլ բեռների տեղափոխում։
Ապրանքի տեղափոխում մատակարարների մոտից։
Ընկերության բոլոր ավտոմեքենաների տեխնիկական վիճակի պարբերական վերահսկում։
Տեխնիկական սպասարկման, յուղի և ֆիլտրերի փոխարինման, անվադողերի և այլ անհրաժեշտ աշխատանքների ժամկետների վերահսկում։
Ավտոմեքենաների անսարքությունների ժամանակին հայտնաբերում և վերանորոգման կազմակերպում։
Ավտոմեքենաների մաքրության և պատշաճ վիճակի ապահովում։
Ապահովագրության, տեխնիկական զննության և ավտոմեքենաներին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերի ժամկետների վերահսկում։
Վառելիքի ծախսի և ավտոմեքենաների շահագործման հետ կապված տվյալների վերահսկում և ներկայացում։
Ճանապարհային երթևեկության կանոնների և ընկերության ներքին պահանջների պահպանում։
Ընկերության տրանսպորտային միջոցների նկատմամբ պատասխանատու և խնայող վերաբերմունք։
Համապատասխան կարգի գործող վարորդական իրավունք՝ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ վարելու համար։
Վարորդական աշխատանքային փորձ։
Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
Պատասխանատվություն, ճշտապահություն և բարեխղճություն։
Անվտանգ և կարգապահ վարելու հմտություն։
Աշխատանքային առաջադրանքները ճիշտ պլանավորելու և ժամանակին կատարելու կարողություն։
Երևան քաղաքի և ՀՀ հիմնական ճանապարհների լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
ԱՌԴ Գլոբալի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ 9.30-18.30, շաբաթ օրը՝ 9.30-17.00:
Աշխատավայրը՝ Գրիբոյեդով 25/14 հասցեյով:
Ցանկացողները կաարող են ուղարկել ինքնակենսագրականը կամ կապ հաստատել 091007733 համարով: