Tribe Tech Lead, Data Enabling and Management Tribe

Ameriabank CJSCYerevanstaffampublié le 20/10/2026
Indispensable :KubernetesAI

Թրայբի տեխնոլոգիական ղեկավարը (ԹՏՂ) Տվյալների ապահովման և կառավարման թրայբի տեխնոլոգիկական համաղեկավարն է, որը, թրայբի ղեկավարի հետ համատեղ պատասխանատու է թրայբի տեխնոլոգիական նպատակներն իրագործելու համար։

Տվյալ մասնագետը պատասխանատու է տեխնիկական ղեկավարման, ճարտարապետական խնդիրների համաձայնեցման, աշխատանքների կատարման ընթացքի կառավարման և տվյալների հարթակների գործառնական կայունության, ինչպես նաև ողջ կազմակերպությունում տվյալների կառավարման հնարավորությունների ապահովման համար։ ԹՏՂ-ն ապահովում է բիզնես նպատակների փոխակերպումը կորպորատիվ ճարտարապետության նորմերին և կարգավորող մարմինների պահանջներին համապատասխան անվտանգ, մասշտաբավորվող, հիմնավորված տեխնիկական լուծումների։

Թրայբի տեխնոլոգիական ղեկավարը հանդես է գալիս որպես թրայբի հիմնական տեխնիկական մասնագետ՝ համակարգելով բիզնես կարիքները, տվյալների ճարտարապետությունը, հարթակների հնարավորությունները և ինժեներական աշխատանքների իրականացման գործընթացը, միևնույն ժամանակ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը և որոշակի հարթակների սպասարկումը։

Տեխնիկական առաջնորդում և ճարտարապետական​​կառավարում

  • Տվյալների հարթակների և տվյալների կառավարման հնարավորությունների տեխնիկական տեսլականի և նպատակային ճարտարապետության սահմանում և կառավարում
  • Կորպորատիվ ճարտարապետության սկզբունքներին, ՏՏ ստանդարտներին, անվտանգության քաղաքականություններին և կարգավորող մարմինների պահանջներին համապատասխանության ապահովում
  • Նախագծային լուծումների, ճարտարապետական​​որոշումների և տեխնիկական առաջարկների դիտարկում և հաստատում
  • Ճարտարապետական ​​նորմերի և ոչ ֆունկցիոնալ պահանջների (արդյունավետություն, հասանելիություն, անվտանգություն, վերահսկելիություն, հրատապ վերականգնում) սահմանում և կիրառում
  • Մասնակցություն ճարտարապետական և տեխնիկական կառավարմանն առնչվող ֆորումներին

Պլանավորում, առաջնահերթությունների սահմանում և աշխատանքների իրականացման կառավարում

  • Թրայբի ղեկավարի հետ համատեղ թրայբի տեխնիկական ճանապարհային քարտեզի սահմանում
  • Թրայբի կողմից կատարման ենթակա աշխատանքների ցանկում ՏՏ ոլորտի նախաձեռնությունների ձևակերպում և առաջնահերթությունների սահմանում
  • Տեխնիկական աշխատանքների համաձայնեցում պրոդուկտների սեփականատերերի և սքվոդերի հետ
  • Աջակցություն ռելիզների պլանավորմանը, կախվածությունների կառավարմանը և ռիսկերի նվազեցմանը
  • Աշխատանքների կատարման արդյունքների համապատասխանության ապահովում Agile / Agile@Scale և SDLC ստանդարտներին
  • Առաջադրանքների կատարման արագության և ճարտարապետական ​​լուծումների երկարաժամկետ կայունության միջև հավասարակշռության ապահովում

Տվյալների հարթակների կառավարում և տեխնիկական վերահսկողություն

  • Տեխնիկական վերահսկողության ապահովում ներքոնշյալի նկատմամբ․
  • Տվյալների հավաքագրման, փոխակերպման, մշակման, պահպանման և տրամադրման մակարդակներ
  • Տվյալների հարթակների մասշտաբավորման, արդյունավետության, կայունության և ծախսարդյունավետության ապահովում
  • Տվյալների հավաքածուի ժամանակակից բաղադրիչների և լավագույն փորձի ներդրման աշխատանքների ուղղորդում
  • Տվյալների հետ աշխատանքի լոկալ և հիբրիդային լուծումների ինտեգրման վերահսկում
  • Տվյալների կենսացիկլի արդյունավետ կառավարման ապահովում

Տվյալների կառավարում, անվտանգություն և համապատասխանության ապահովում

  • Սերտ համագործակցություն մետատվյալների և տվյալների որակի կառավարման թիմերի հետ՝ ներքոնշյալի ինտեգրման նպատակով․
  • Մետատվյալների կառավարում
  • Տվյալների որակի վերահսկում
  • Տվյալների ծագում և կատալոգացում
  • Տվյալների կառավարման կորպորատիվ լուծումների ներդրման և ինտեգրման նկատմամբ տեխնիկական ուղղորդման ապահովում՝ երաշխավորելով վերահսկողության մեխանիզմների ինտեգրումը հարթակներում և խողովակաշարերում
  • Աջակցություն հասանելիության վերահսկման, տվյալների դասակարգման, ստուգումների իրականացման հնարավորության և համապատասխանության ապահովման պահանջների ներդրմանը

Բիզնես գործընթացների օպտիմալացում և ռիսկերի կառավարում

  • Տվյալների հարթակների գործառնական պատրաստվածության ապահովում (մոնիթորինգ, ահազանգում, արձագանք միջադեպերին)
  • Մասնակցություն միջադեպերի վերլուծությանը և աջակցություն համակարգային բարելավումների ներդրմանը
  • Աջակցություն տվյալների հարթակների հրատապ վերականգնման/անխափան աշխատանքի ապահովման պլանավորմանը
  • Ներքին քաղաքականություններին, անվտանգության նորմերին և կարգավորող մարմինների պահանջներին համապատասխանության ապահովում
  • Աջակցություն համակարգի անխափան աշխատանքի և որոշակի համակարգերի հարթակների տեխնիկական սպասարկման ապահովմանը

Շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն և հաղորդակցություն

  • Տեխնիկական հարցերով տվյալների թրայբի հիմնական կոնտակտային անձի պարտականությունների կատարում ներքոնշյալ կողմերի համար․
  • Շահագրգիռ բիզնես ստորաբաժանումներ
  • Այլ ՏՏ թրայբեր
  • Անվտանգության ապահովման և ռիսկերի կառավարման խմբեր
  • Գործարար պահանջների վերածում հստակ և իրագործելի տեխնիկական հրահանգների
  • Խմբերի միջև տեխնիկական կախվածության և ռիսկերի բացահայտում և նվազեցում

Խմբի ներուժի և հնարավորությունների զարգացում

  • Թրայբերի և սքվոդերի ՏՏ նպատակների սահմանում և համաձայնեցում
  • Թրայբերի չապտերների ղեկավարների և տվյալների ավագ ինժեներների մենթորություն
  • Մասնակցություն տեխնիկական մասնագետների աշխատանքի ընդունման և նրանց պարտականությունների սահմանման գործընթացին
  • Պրոդուկտային խմբերի տեխնիկական կարողությունների և ներուժի զարգացում
  • Ճարտարագիտական​​գերազանցության, փաստաթղթավորման, գիտելիքների փոխանակման և շարունակական կատարելագործման մշակույթի ձևավորման խթանում
  • Մասնակցություն պրոդուկտային խմբերի բյուջեի պլանավորման և օպտիմալացման աշխատանքներին

Մասնագիտական փորձ

  • Առնվազն 8 տարվա փորձ տվյալների ճարտարագիտության, տվյալների ճարտարապետության կամ հարթակների ճարտարագիտության ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա փորձ տեխնիկական գծով ղեկավարի պաշտոնում (տեխնոլոգիական ղեկավար, առաջատար ինժեներ, լուծումների/տվյալների ճարտարապետ)
  • Տվյալների մշակման կորպորատիվ հարթակների հետ աշխատանքի փորձ, ցանկալի է՝ կարգավորվող միջավայրերում
  • Agile / Agile@Scale մոդելների հետ աշխատանքի փորձ

Տեխնիկական հմտություններ

  • Տվյալների պահեստների և տվյալների լճերի ճարտարապետություններ (ODS, DDS, Data Marts)
  • Տվյալների մշակման լոկալ և հիբրիդային հարթակներ
  • ETL/ELT համակարգեր, SQL/տվյալների մշակում և մոդելավորում
  • Հոսքային և խմբային տվյալների մշակման հասկացություններ
  • Տվյալների մշակման ծառայությունների և Kubernetes համակարգի իմացություն ճարտարապետական ​​մակարդակով
  • Տվյալների անվտանգության, հասանելիությունների վերահսկողության, մետատվյալների, տվյալների ծագման և տվյալների որակի կառավարման հասկացություններ
  • Կարգավորող մարմինների պահանջների և համապատասխանության ապահովման պահանջների (անձնական տվյալներ, աուդիտ, տվյալների տեղակայում) իմացություն

Առաջնորդության հմտություններ և վարքային կարողություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բարդ տեխնիկական որոշումներ կայացնելու և հիմնավորելու ունակություն
  • Տեխնիկական և ոչ տեխնիկական ուղղվածությամբ շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Առաջնորդության և ուղղորդման մոտեցում
  • Վերլուծությունների արդյունքների և փաստերի վրա հիմնված որոշումների կայացում
  • Խմբերի միջև կախվածությունը և կոնֆլիկտները կառավարելու ունակություն

Ոչ պարտադիր հմտություններ, որոնք դիտարկվելու են որպես առավելություն

  • AI/ML հարթակների կամ MLOps հետ աշխատանքի փորձ
  • Իրադարձություններով պայմանավորված ճարտարապետությունների(օր․Kafka)* հետ աշխատանքի փորձ
  • Մասնակցություն ճարտարապետական կամ տեխնիկական կառավարման կոմիտեների նիստերին
  • Գիտելիքներ կորպորատիվ ճարտարապետության կամ ՏՏ ռազմավարության ոլորտում

Հաշվետվողականություն

  • Հաշվետու է` Ենթակառուցվածքների և տվյալների կառավարման գծով ՏՏ փոխտնօրենին
  • Սերտորեն համագործակցում է ներքոնշյալ գործընկերների հետ․
  • Տվյալների ապահովման, տվյալների հարթակների, մետատվյալների և տվյալների որակի կառավարման գծով ղեկավարներ
  • Ենթակառուցվածքների և հարթակների կառավարման թիմեր
  • Անվտանգության ապահովման և ռիսկերի կառավարման թիմեր
  • - Բիզնես պրոդուկտների սեփականատերեր