Հաճախորդների սպասարկման մասնագետ ք. Երևան

Acba Bank OJSCYerevanstaffampublié le 03/09/2026

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի Հաճախորդների սպասարկման մասնագետի աշխատատեղը։

Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքներ ը ` բացել և փակել ընթացիկ հաշիվ­նե­րը, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնա­ճյու­ղային և մի­ջազ­­գային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կա­տա­րել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը,  ակ­տի­վացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատ­րաստել լիազորագրերը և այլն,

հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդ­նե­րին հեռահար և թվային սպասար­կ­ման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով,

ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը,

հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,

ուղղորդել հաճախորդին համապատասխան մաս­նագետի մոտ վաճառքի պո­տեն­ցիալի առ­կա­յության դեպքում,

իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաս­տաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատաս­խան ծրագիր,  ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատ­­շաճ ստորագրումը և թար­­­մաց­նել ժա­մա­նակին։

Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),

Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,

Հաճախորդակենտրոն մոտեցում,

Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,

Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,

Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,

Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։