Group Tours Sales & Operations Director
Փնտրում ենք ներգնա տուրիզմում փորձառու և նախաձեռնող Խմբային տուրերի վաճառքների և կազմակերպման ղեկավար
Պաշտոնը ներառում է վաճառքի, բիզնեսի զարգացում և օպերացիոն կառավարում ։ Ղեկավարի հիմնական գործառույթն է վերահսկել խմբային տուրերի ուղղությունը, զարգացնել ուղիղ և միջնորդավորված վաճառքները, ապահովել տուրերի բարձրորակ և անխափան իրականացումը։ Աշծատանքը 6-օրյա գրաֆիկով է։
Վաճառք և բիզնեսի զարգացում
Զարգացնել և ընդլայնել ընկերության խմբային տուրերի ուղղությունը և ապահովել վաճառքի աճ
Բացահայտել վաճառքի և դիստրիբուցիայի նոր հնարավորություններ և զարգացնել համագործակցություններ համապատասխան գործընկերների հետ
Տուրերի օպերացիոն կառավարում
Կազմակերպել և համակարգել խմբային տուրերի ամենօրյա իրականացումը
Համակարգել գիդերի, վարորդների, տրանսպորտային միջոցների, մատակարարների և այլ ծառայություններ մատուցողների աշխատանքը
Ապահովել բարձր սպասարկման որակ և հաճախորդների գոհունակությունը
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներգնա զբոսաշրջության ոլորտում
Անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում
Տուրերի կազմակերպման և օպերացիոն կառավարման փորձ
OTA հարթակների և կառավարման համակարգերի հետ աշխատելու հմտություններ
Վաճառքի և բիզնեսի զարգացման ուժեղ մտածելակերպ՝ չափելի արդյունքների հասնելու նպատակով
Արագ կողմնորոշվելու և խնդիրները արդյունավետ լուծելու ունակություն
Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
Նախաձեռնող և հաճախորդակենտրոն մոտեցում
Մենք առաջարկում ենք
Կարևոր դեր ընկերության հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկի զարգացման և ընդլայնման գործում
Մրցակցային աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ
Մասնագիտական աճի և ընկերության ընդլայնմանը զուգահեռ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն