Խնդրահարույց պարտքերի և հետդատական հավաքագրման ավագ մասնագետ
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Խնդրահարույց պարտքերի և հետդատական հավաքագրման ավագ մասնագետ ։
Իրականացնել դեբիտորական պարտքերի գանձման/հավաքագրման աշխատանքներ։
Իրականացնել պարտքերի մասին նախազգուշացնող զանգեր մինչև դատարանի միջոցով պարտքի հավաքագրումը։
Կազմել ամսական/շաբաթական հաշվետվություններ։
Ուղարկել և պատասխանել ՀԿԱԾ (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) կողմից ուղարկված գրություններին։
Հետևել ՀԿԱԾ ուղարկված և այնտեղ գտնվող կատարողական վարույթների ընթացքին և ժամանակին կատարմանը։
Ապահովել խնդիրների ժամանակին լուծումն ու կատարումը:
Համագործակցել ՀԿԱԾ աշխատակիցների հետ` տեղեկատվության հավաքագրման և համագործակցության ընդլայնման նպատակով:
Վերսկսել ավարտված վարույթները։
Պարզաբանել և բաշխել ՀԿԱԾ կողմից փոխանցված վճարումները։
Ցուցակագրել և թարմացնել ՀԿԱԾ-ում գտնվող գործերը։
Մասնակցել հաճախորդների հասցեների ճշտման և հաճախորդների կոնտակտային ինֆորմացիայի ձեռք բերման աշխատանքներին։
Իրականացնել պարտք ունեցող հաճախորդների համարների անջատում և երկկողմանի արգելափակում։
Բարձրագույն կրթություն, բարձրագույն իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն:
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման և վաճառքի ոլորտներում:
Վերլուծական մտածողություն:
Հաճախորդների հետ աշխատելու և պաշտոնական նամակագրություններ վարելու հմտություններ:
Բանակցություններ վարելու ունակություններ:
Նախաձեռնողականություն, պատրաստակամություն փոփոխություններին:
Սթրեսակայունություն, թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ:
Պատասխանատվության զգացում:
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է:
Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն, մասնավորապես Excel ։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն:
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ):
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով):
Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Խնդրահարույց պարտքերի և հետդատական հավաքագրման ավագ մասնագետ ։
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am
Yhteyshenkilöt
Työnantajan ilmoituksessa mainitut — kysymyksiä ja hakemustasi varten.