Leasing operations coordinator
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Վարձակալության գործընթացի համակարգող, ով պատասխանատու կլինի Ընկերության շենք/շինությունների վարձակալության համար։
Կազմակերպել ընկերությանը պատկանող և/կամ ընկերության կողմից շահագործվող անշարժ գույքը վարձակալությամբ տալու գործընթացը։
Վարել բանակցություններ վարձակալության գների և պայմանների շուրջ։
Կազմակերպել տարածքների գեոդեզիական և չափագրման աշխատանքները:
Իրականացնել վերոնշյալ գործարքների փաստաթղթավորումը։
Կազմակերպել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործառույթները`ըստ անհրաժեշտության։
Ուսումնասիրել վարձակալության ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքը։
Վերահսկել պայմանագրերի ժամկետները։
Կազմակերպել Ընկերության սեփական անշարժ գույքի օտարման գործընթացը։
Վերագրանցել սեփական անշարժ գույքը և համապատասխան փոփոխություններ կատարել վկայականներում։
Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Անշարժ գույքի շուկայի իմացություն;
Վերլուծական մտածողություն;
Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
Հաշվետվությունների վարման ունակություն;
Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
Ժամանակը կառավարելու կարողություն;
Կազմակերպչական ձիրք;
Համակարգչային գերազանց գիտելիքներ;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ․ փոստի հասցեին: