Հաշվետար-օպերատոր
Շեն կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաշվետար-օպերատորի
Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցման լավ հմտություններ ունեցող հաշվետար-օպերատորի, ով կմիանա մեր վաճառքի թիմին և կնպաստի աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Պարտականություններ
- Պատվերների ընդունում, գրանցում և համակարգում,
- Հաճախորդներին ապրանքների և պատվերների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Հաշվապահական և վաճառքի տվյալների մուտքագրում ու վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի, գնառաջարկների և այլ առևտրային փաստաթղթերի կազմում,
- Մուտքագրվող տվյալների ճշգրտության ապահովում և փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
- Վաճառքի թիմի ընթացիկ աշխատանքներին աջակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
- MS Excel-ի լավ իմացություն, տվյալների մուտքագրման և մշակման հմտություններ
- Թվերի և փաստաթղթերի հետ աշխատելու ճշգրտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Հասցե՝ Ք․ Երևան, Շիրակի 2/5։
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 09:00-15:00:
- Հեռ․՝ 098 777 287։