HR Coordinator
About the company
Seven Visions Resort & Places, The Dvin-ը հրավիրում է իր թիմին միանալու ՄՌ Համակարգողի, ով պատասխանատու կլինի ՄՌԿ հիմնական գործընթացների համակարգման, աշխատակիցների ներգրավման և դրական աշխատանքային միջավայրի ձևավորմանն աջակցելու համար։
Your tasks
- Աջակցել ՄՌԿ բաժնի ամենօրյա գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը։
- Մասնակցել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացին՝ ներառյալ աշխատանքի հայտարարությունների պատրաստումն ու տեղադրումը, CV-ների դիտարկում, թեկնածուների հետ հաղորդակցությունը և հարցազրույցների կազմակերպումն ու անցկացումը։
- Կազմակերպել նոր աշխատակիցների ներգրավման (onboarding) գործընթացները։
- Աջակցել աշխատակիցների գնահատման, զարգացման և վերապատրաստման ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը։
- Համակարգել ներքին հաղորդակցությունը, աշխատակիցների ներգրավվածության նախաձեռնությունները և թիմային միջոցառումները։
- Ապահովել աշխատակիցների իրազեկվածությունը ՄՌԿ նորությունների, ներքին կանոնակարգերի, քաղաքականությունների և սանիտարական գրքույկների վերաբերյալ։
- Պատասխանել աշխատակիցների ընթացիկ հարցումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
- Վարել և պարբերաբար թարմացնել ՄՌԿ տվյալների բազան։
- Իրականացնել ՄՌԿ բաժնի գործունեությանն առնչվող այլ ընթացիկ առաջադրանքներ:
Requirements
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ, կառավարման կամ հարակից ոլորտներում։
- ՄՌԿ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր։
- Հավաքագրման և ընտրության գործընթացների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
- MS Office ծրագրերի իմացություն։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքներին և նախաձեռնողականություն։
- Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
- Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։
Other
*Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա (երկուշաբթիից ուրբաթ) Աշխատանքային ժամեր՝** 10:00–19:00