Հաճախորդների մենեջեր «Հին Երևան» մասնաճյուղ
ՊԱՇՏՈՆ Հաճախորդների մենեջեր , «Հին Երևան»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ 10։00 – 22։00 հերթափոխային
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան, ՀՀ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ Անժամկետ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,
Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,
Բարձրագույն կրթություն,
Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
Վաճառքի հմտություններ,
Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Սթրեսակայունություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: