Թանկարժեք մետաղների լաբորատորիայի մասնագետ

VM HOLDINGSYerevanstaffamavaldatud 27.08.2026

Աշխատանքի նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու  լաբորատորիայի մասնագետ , ով կմիանա մեր թիմին՝ թանկարժեք մետաղների ստացման, վերամշակման և լաբորատոր հետազոտությունների ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար։

Հիմնական պարտականություններ

Թանկարժեք մետաղներ պարունակող հումքի և նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում։

Թանկարժեք մետաղների ստացման և առանձնացման տեխնոլոգիական գործընթացների իրականացում և վերահսկում։

Նմուշների նախապատրաստում, անալիզների իրականացում և արդյունքների գրանցում։

Լաբորատոր սարքավորումների և գործիքների ճիշտ և անվտանգ օգտագործում։

Լաբորատոր անվտանգության, աշխատանքի պաշտպանության և ներքին ընթացակարգերի պահպանում։

Անհրաժեշտության դեպքում՝ տեխնոլոգիական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում։

Պահանջվող որակավորում և հմտություններ

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, մետալուրգիայի կամ հարակից ոլորտում։

Լաբորատոր աշխատանքների իրականացման գործնական փորձ։

Ցանկալի է թանկարժեք մետաղների, հանքանյութերի կամ մետաղների քիմիական մշակման ոլորտում աշխատանքային փորձ։

Քիմիական նյութերի և լաբորատոր սարքավորումների հետ անվտանգ աշխատելու գիտելիքներ։

Թիմում աշխատելու և նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն։