Contracting and Monitoring Specialist

Universal Health Insurance Fund (UHIF)Yerevanstaffamavaldatud 24.09.2026

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը փնտրում է Պայմանագրերի կնքման և հսկողության մասնագետ, ով կմասնակցի բուժհաստատությունների հետ պայմանագրային գործընթացների կազմակերպմանն ու վերահսկմանը։

Մասնագետը իրականացնում է պայմանագրերի դիտարկման և հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի գործընթացի գործառնական փուլերը՝ ապահովելով փաստաթղթերի համապատասխանությունը, հավաքագրված տվյալների ճիշտ մշակումն ու տեղազննումների աջակցությունը, ինչպես նաև համագործակցում ավագ մասնագետի և խմբի ղեկավարի հետ՝ գործընթացների արդյունավետության բարձրացման համար։

Դիտարկել բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի փաթեթները

Ստուգել հայտերի և կից փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին

Բացահայտել թերությունները և աջակցել հայտերի ամբողջականացման գործընթացին

Կազմել և ստուգել պայմանագրային փաստաթղթերը

Համակարգել պայմանագրերի ստորագրման և փոփոխման գործընթացը

Մասնակցել տեղազննումներին

Արձանագրել դիտարկումների արդյունքները

Կապ պահպանել բուժհաստատությունների հետ ընթացիկ պայմանագրային հարցերի շուրջ

Փոխանցել հայտնաբերված խնդիրները ավագ մասնագետին կամ խմբի ղեկավարին

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (իրավաբանական, բժշկական, կառավարման կամ հարակից ոլորտում՝ ցանկալի)

Պայմանագրերի կամ փաստաթղթաշրջանառության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն

Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ

MS Office ծրագրերի լավ իմացություն

Հայերենի գերազանց իմացություն

Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք

Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն

Համագործակցող և աջակցող թիմ

Ներգրավվածություն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացներում

Day-off-եր

Հիվանդության sick day-եր