Call Center Specialist (Full time)
Փնտրում ենք Զանգերի կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Մուտքային զանգերի ընդունում և հաճախորդների հարցերի ճշգրիտ ու ժամանակին սպասարկում
Կատարել ելքային զանգեր՝ ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և կապը հաճախորդների ու գործընկերների հետ պահպանելու նպատակով
Ապահովագրական ծառայությունների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
Հաճախորդների դիմումների, հարցերի և բողոքների գրանցում համակարգում
Հաճախորդների զանգերի ուղղորդում համապատասխան մասնագետներին
Ներքին ընթացակարգերի և ծառայությունների որակի ստանդարտների պահպանում
Մասնակցել ներքին ուսուցումներին և ինքնազարգացման ծրագրերին
Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն
Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
Համակարգչային ծրագրերի (MS Office, CRM համակարգեր) հիմնական գիտելիքներ
Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր մակարդակ
Աշխատանքային փորձ Կոմունիկացիոն կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն
Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում
Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն
Հարմարավետ, կազմակերպված և աջակցող աշխատանքային միջավայր
Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա
Day-off-եր
Հիվանդության sick day-եր