Պայմանագրերի համակարգող

UcomYerevanstaffamavaldatud 04.11.2026

Բազային կայանների համակարգման և փաստաթղթավորման թիմում փնտրում ենք Պայմանագրերի համակարգողի, ով պատասխանատու կլինի Ընկերության ցանցային ենթակառուցվածքների ընդլայնման, կայանների տեղակայման ու շահագործման համար անհրաժեշտ իրավական, ֆինանսական և տեխնիկական փաստաթղթաշրջանառության ամբողջական կազմակերպման, ինչպես նաև միջստորաբաժանմանային ու արտաքին գրագրության արդյունավետ համակարգման համար:

  • Պայմանագրերի, համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի տրամադրում
  • Անհրաժեշտ հիմքերի, փաստաթղթերի առկայության դեպքում պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի պատրաստման գործընթացի նախաձեռնում, համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցում/հաստատում
  • Կնքված պայմանագրերի հետ կապված ակտերի, փաստաթղթերի կազմում, արխիվացում
  • Կայանների վերաբերյալ Ընկերության ստացած գրությունների համակարգում, պատասխան գրությունների պատրաստում
  • Կայանների ֆինանսական բազայի վարում, տվյալների լրացում, կայանների մուտքի հետ կապված աշխատակիցների մուտքի գրությունների պատրաստում
  • Ընկերության ստացած տեխնիկական պայմանների (ենթակառուցվածքների առկայության) դիմումների համակարգում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է իրավաբանական կամ տնտեսական ուղղությամբ)
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ փաստաթղթաշրջանառության, պայմանագրերի պատրաստման կամ վարչարարության ոլորտում
  • Փաստաթղթերի ձևակերպման, համակարգման և արխիվացման հմտություններ
  • Պաշտոնական նամակագրության և հաղորդակցման լավ հմտություններ
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի և Word-ի լավ իմացություն
  • Ցանկալի է ՀԾ կամ 1С ծրագրի իմացությունը
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշգրտություն և կազմակերպվածություն
  • Թիմում և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության կարողություն