Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ ք. Վանաձոր
Team Telecom Armenia-ն փնտրում է Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ (և ցերեկային, և երեկոյան հերթափոխ ) – Վանաձոր քաղաքում
Բացահայտել հաճախորդների կարիքները և կատարել հարցերի պարզաբանում գրավոր տարբերակով։
Ժամանակին և ճշգրիտ կերպով պատասխանել հաճախորդի հարցումներին՝ գրավոր հարթակի կամ էլ․փոստի միջոցով։
Մշակել հարցումները՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն։
Միաժամանակ սպասարկել մի քանի հաճախորդների և զուգահեռ գրանցել բողոքները/հարցերը։
Անհրաժեշտության դեպքում ստեղծել հայտ և ուղարկել ըստ առաջնահերթության։
Բարձրագույն կրթություն;
Արագ և գրագետ տպելու հմտություն;
Միջանձնային արդյունավետ հարաբերություններ կառուցելու ունակություններ;
Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ;
Ուշադրություն, ճկունություն, վերլուծական մտածողություն;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
Micrsoft Office փաթեթի գերազանց իմացություն։
Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (day off)
Այլ արտոնություններ:
Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ փոստին : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը Գրավոր հարթակի սպասարկման մասնագետ ք. Վանաձորում ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.