Վաճառքի մենեջեր
Արևային վահանակների վաճառքի մենեջերը պատասխանատու է ընկերության արևային համակարգերի և սարքավորումների վաճառքի ամբողջ գործընթացի համար՝ սկսած պոտենցիալ հաճախորդների հետ կապ հաստատելուց մինչև գործարքի կնքում։
Նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում
Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկ Արևային կայանների վերաբերյալ նախնական խորհրդատվության տրամադրում
Առաջարկների և գնային հաշվարկների ներկայացում հաճախորդներին
Հաճախորդների հետ բանակցությունների վարում և վաճառքի գործընթացի ամբողջական ուղեկցում՝ առաջին կապից մինչև գործարքի կնքում
Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
Վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններ
Հաճախորդի կարիքները բացահայտելու և ճիշտ լուծում առաջարկելու կարողություն
Աշխատանքը նախատեսված է ամբողջ դրույքով։
Աշխատանքը ներառում է ինչպես գրասենյակային, այնպես էլ հաճախորդների հետ հանդիպումների աշխատանք։
Ընկերությունը տրամադրում է անհրաժեշտ ուսուցում արևային էներգետիկայի և արտադրանքի վերաբերյալ։
Աշխատավարձը՝ ֆիքսված մաս + վաճառքի արդյունքից կախված բոնուսային համակարգ։
Կա մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն։
Աշխատակիցը կունենա հնարավորություն աշխատելու արագ զարգացող և պահանջված ոլորտում։ Փորձը արևային էներգետիկայի ոլորտում պարտադիր չէ․ կարևոր են վաճառքի հմտությունները, ակտիվությունը և սովորելու ցանկությունը։