Ռազմավարական նախաձեռնությունների բաժնի ղեկավար

RENSHIN Urban InvestmentsYerevanstaffamavaldatud 04.09.2026

Եթե ունեք 3–5 տարվա փորձ ռազմավարական զարգացման, բիզնեսի զարգացման կամ նոր բիզնես նախաձեռնությունների ոլորտում, օժտված եք վերլուծական և ստեղծարար մտածողությամբ և կարողանում եք տեսնել հնարավորություններ այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են միայն խնդիրներ, այս հնարավորությունը Ձեզ համար է։

Մենք փնտրում ենք նախաձեռնող և նորարար մտածող մասնագետի, ով հետաքրքրված է քաղաքաշինության, անշարժ գույքի, ներդրումների և միջազգային բիզնես միտումների զարգացմամբ, մշտապես փնտրում է նոր գաղափարներ և կարողանում է դրանք վերածել հիմնավորված բիզնես կոնցեպտների։

Դերը ենթադրում է ոչ միայն արդեն ձևավորված գաղափարների զարգացում, այլև  նոր հնարավորությունների ինքնուրույն բացահայտում, նախաձեռնությունների ձևավորում և դրանց ռազմավարական ու ֆինանսական ներուժի բացահայտում ՝ ընկերության երկարաժամկետ զարգացման նպատակներին համահունչ։

Նոր բիզնես հնարավորությունների և զարգացման ուղղությունների բացահայտում՝ տեղական և միջազգային շուկաների, քաղաքաշինական, անշարժ գույքի և ներդրումային միտումների ուսումնասիրության միջոցով։

Նորարարական և կրեատիվ գաղափարների գեներացում և դրանց վերածում բիզնես կոնցեպտների ու զարգացման առաջարկների։

Նոր նախաձեռնությունների ռազմավարական և տնտեսական ներուժի գնահատում, շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծություն։

Բիզնես մոդելների, ֆինանսատնտեսական մոդելների և բիզնես-պլանների մշակում։

Ռազմավարական առաջարկների և շնորհանդեսների պատրաստում՝ Բաժնետերերին, Տնօրենների խորհրդին և ղեկավարությանը ներկայացնելու համար։

Միջազգային փորձի և նորարարական բիզնես մոդելների ուսումնասիրություն և դրանց կիրառման հնարավորությունների բացահայտում։

Նոր ռազմավարական ուղղությունների և պոտենցիալ գործընկերությունների բացահայտում և զարգացում։

Ընկերության տարբեր թիմերի և արտաքին գործընկերների հետ համագործակցություն՝ նոր գաղափարների և նախաձեռնությունների ձևավորման ու զարգացման նպատակով։

Բիզնեսի զարգացման գլոբալ և տեղական միտումները համադրելու, շուկայական հնարավորությունները վերլուծելու և երկարաժամկետ ռազմավարական նպատակները գործնական նախաձեռնությունների վերածելու կարողություն: 

Ստանդարտ մոտեցումներից դուրս մտածելու հմտություն, նորարարական բիզնես-մոդելների ու հայեցակարգերի ձևավորման և բարդ խնդիրներին արդյունավետ, ոչ տրադիցիոն լուծումներ տալու ունակություն: 

Միջազգային լավագույն փորձի, քաղաքաշինական ու տնտեսական միտումների լայն իմացություն և դրանք ընկերության նախագծերում հաջողությամբ ադապտացնելու տեսլական: 

Բիզնես-պլանավորման, ֆինանսական մոդելավորման և ռիսկերի գնահատման բարձր մակարդակ: 

Բանակցային, շնորհանդեսների անցկացման և ներկայացուցչական փայլուն հմտություններ: 

Բարձրագույն կրթություն (Կառավարում, Ֆինանսներ, Տնտեսագիտություն կամ հարակից ոլորտներ): 

Առնվազն 3–5 տարվա փորձ նախագծերի կառավարման, ռազմավարական զարգացման կամ բիզնես-նախաձեռնությունների ղեկավարման ոլորտում (անշարժ գույքի և քաղաքաշինության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն): 

Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր): 

Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտելով ապրելակերպի նոր ստանդարտներ։ Գործադրելով մեր թիմի փորձագիտական գիտելիքներն ու փորձը՝ ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնք շեշտադրում են քաղաքի փոխակերպման և կայուն զարգացման գաղափարը։ Մեր նախագծերում համատեղվում են ժամանակակից ապրելակերպի չափանիշները և իրականացման բարձր որակը՝ բոլոր փուլերում՝ նախագծումից մինչև շահագործում։

2002 թվականին հիմնադրվելու պահից ի վեր,  «Ռենշին» ընկերությունը  առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտին բերելով նոր մոտեցումներ և թարմություն։

Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․

Տարեկան մինչև  6 վճարովի աշխատանքային օրեր

Ամսական մինչև  6 ժամ վճարովի բացակայության իրավունք

Սպորտային ակումբի անդամակցություն

Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր

Անգլերենի դասընթացներ

Թիմային և կորպորատիվ միջոցառումներ

Երկարամյա աշխատանքի խրախուսման փաթեթ