Permitting and regulatory compliance specialist
Մենք փնտրում Թույլտվությունների և նորմատիվային համապատասխանության մասնագետ , ով կհամակարգի թույլտվությունների և նորմատիվային համապատասխանության ամբողջ գործընթացը՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջականությունը և ճշգրտությունը, դիմումների ժամանակին մուտքագրումը, հետաձգելու կամ փոփոխությունների ռիսկերի կառավարումը, ինչպես նաև նորմատիվ պահանջներին համապատասխանությունը։
Մշակել և/կամ վերամշակել թույլտվությունների ստացման պլանները և ներկայացնել ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը։
Վերահսկել հավաքագրվող և մուտքագրվող փաստաթղթերի իրավական և ընթացակարգային ճշգրտությունը և ամբողջականությունը։
Վերահսկել քաղաքաշինական, տեխնիկական, բնապահպանական համաձայնեցումների և կադաստրային գրանցումների գործընթացները։
Կազմակերպել թույլտվություններին և նորմատիվային համապատասխանությանը վերաբերվող տեղեկատվության տրամադրումը՝ ներքին ստորաբաժանումներին, իրավաբանական խորհրդատուներին և պետական մարմիններին։
Վերահսկել թույլտվությունների պլաններով նախատեսված ժամկետները, նախապես հայտնաբերել խոչընդոտներ կամ ռիսկեր և զեկուցել ստորաբաժանման ղեկավարին, ներկայացնելով կանխարգելիչ գործողությունները։
Վարել ժամկետային փաստաթղթերի ռեգիստրը, ապահովելով դրա ամբողջականությունն ու ճշգրտությունը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում։
Կազմել և ներկայացնել ստորաբաժանման ղեկավարին թույլտվությունների պլանների իրականացման ամսական հաշվետվություններ։
Կազմակերպել թույլտվությունների և նորմատիվային համապատասխանության թիմի առօրյա աշխատանքը, բաշխել առաջադրանքները և վերահսկել կատարողականը։
Թույլտվությունների, նորմատիվ պահանջների և իրավական կարգավորումների խորը իմացություն։
Վերլուծական մտածողություն և ռիսկերի կառավարման կարողություններ։
Հաղորդակցման և համակարգման ունակություն պետական ու մասնավոր կառույցների հետ։
Excel-ի, MS Office-ի, DMS-ի և զեկուցման գործիքների խոր գիտելիքներ։
Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ Իրավաբանություն, Կառավարում, Քաղաքաշինություն կամ այլ հարակից ոլորտում։
Ղեկավարման զարգացած հմտություններ։
Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտելով ապրելակերպի նոր ստանդարտներ։ Գործադրելով մեր թիմի փորձագիտական գիտելիքներն ու փորձը՝ ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնք շեշտադրում են քաղաքի փոխակերպման և կայուն զարգացման գաղափարը։ Մեր նախագծերում համատեղվում են ժամանակակից ապրելակերպի չափանիշները և իրականացման բարձր որակը՝ բոլոր փուլերում՝ նախագծումից մինչև շահագործում։
2002 թվականին հիմնադրվելու պահից ի վեր, «Ռենշին» ընկերությունը առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտին բերելով նոր մոտեցումներ և թարմություն։
Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․
Տարեկան մինչև 6 վճարովի աշխատանքային օրեր
Ամսական մինչև 6 ժամ վճարովի բացակայության իրավունք
Սպորտային ակումբի անդամակցություն
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր
Անգլերենի դասընթացներ
Թիմային և կորպորատիվ միջոցառումներ