Marketing Company Director
Մարքեթինգային ընկերությունը փնտրում է Տնօրեն , ով կստանձնի ընկերության ռազմավարական կառավարման, բիզնեսի զարգացման և թիմի արդյունավետ աշխատանքի կազմակերպման պատասխանատվությունը։
Ընկերության ռազմավարական նպատակների և զարգացման ուղղությունների ձևավորում ու իրականացում
Ընկերության ընթացիկ գործունեության և բիզնես գործընթացների կառավարում
Մարքեթինգային ծառայությունների և նախագծերի ընդհանուր վերահսկողություն
Նոր հաճախորդների ներգրավման և բիզնեսի զարգացման ռազմավարությունների մշակում
Գործող և պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
Գործընկերային հարաբերությունների զարգացում և նոր համագործակցությունների ձևավորում
Աշխատանքային գործընթացների օպտիմալացում և KPI-ների սահմանում ու վերահսկում
Ընկերության ֆինանսական և գործառնական ցուցանիշների վերահսկում
Շուկայի, մրցակիցների և ոլորտային միտումների մշտադիտարկում
Ընկերության ներկայացուցչություն գործընկերների, հաճախորդների և այլ շահակիցների հետ հարաբերություններում
Ղեկավարությանը վերաբերող որոշումների կայացում և դրանց իրականացման վերահսկողություն
Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կառավարման, հաղորդակցության կամ հարակից ոլորտում
Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, բիզնեսի զարգացման կամ կառավարման ոլորտում
Ղեկավար պաշտոնում 2-3 տարվա աշխատանքային փորձ
Մարքեթինգային գործիքների, ռազմավարությունների և շուկայի զարգացման սկզբունքների խորքային իմացություն
Թիմի կառավարման և առաջնորդության հմտություններ
Ռազմավարական և վերլուծական մտածողություն
Բիզնես գործընթացները համակարգելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն
Բանակցությունների վարման և հաղորդակցման գերազանց հմտություններ
Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին միտվածություն
Առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն
Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
Մենք առաջարկում ենք
Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություններ
Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների
Դինամիկ և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն՝ info@pulsemarketing.am էլ․ հասցեին։
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.