Առևտրային կազմակերպության իրավաբան

Partner CompanyYerevanstaffamavaldatud 15.09.2026

staff.am գործընկեր կազմակերպությունը փնտրում է Առևտրային կազմակերպության իրավաբանի։

Կազմակերպությանն արտապատվիրակման հիմունքներով իրավաբանական ծառայություններ մատուցող իրավաբանական ընկերության կողմից մշակված կամ հաստատված պայմանագրերի լրացման, խմբագրման և կնքման գործընթացի ամբողջական շղթայի ապահովում` ներառյալ փաստաթղթաշրջանառությունը։

Ներկայացուցչություն նոտարական գրասենյակներում, նոտարական գործարքների կնքում և գրանցման ապահովում` կազմակերպությանն արտապատվիրակման հիմունքներով իրավաբանական ծառայություններ մատուցող իրավաբանական ընկերության կողմից ադ գործարքների հաստատման հիման վրա, ապահովելով հաստատված բովանդակության ու փաստացի կնքվող բովանդակության համապատասխանությունը.

Կազմակերպության ստորաբաժանումներին իրավական խորհրդատվություն

Ներքին որոշումների իրավաչափության ստուգում

Բիզնես գործընթացների համապատասխանեցում գործող օրենսդրությանը

Սննդամթերքի շրջանառության իրավական վերահսկում (արտադրություն, ներմուծում, պահպանում, վաճառք և այլն)

Սննդի անվտանգության նորմերի մասին իրազեկում, պարզաբանում կազմակերպության ղեկավարությանն ու անձնակազմին և դրանց կիրառման ապահովում

HACCP համակարգի ներդրման և պահպանման իրավական աջակցություն

Սննդի մակնշման (labeling) համապատասխանության ապահովում` կիրառելի օրենսդրությանը

Ժամկետանց կամ ոչ համապատասխան ապրանքների հետ կապված իրավական գործընթացների կառավարում

Արտադրական գործընթացների համապատասխանություն սանիտարական և տեխնիկական նորմերին, այդ նորմերի իրազեկում և պարզաբանում կազմակերպության ղեկավարությանն ու անձնակազմին, և այդ նորմերի պահպանման ապահովում

Սարքավորումների սերտիֆիկացիայի և ստանդարտների համապատասխանության վերահսկում, անհրաժեշտ ձևակերպումների ու փաստաթղթերի ապահովում` սահմանված ժամկետների ու կարգի պահպանմամբ

Աշխատանքի անվտանգության (labor safety) պահանջների ապահովում

Արտադրական թափոնների կառավարման իրավական կարգավորում

Վերահսկող մարմինների ստուգումների, հսկողությունների ու ցանկացած այլ վարչարարության ուղեկցում, իրավական ներկայացուցչություն                                                                                                Սննդի անվտանգության և այլ տեսչական մարմինների հետ հարաբերություններում իրավական ներկայացուցչություն

Լիցենզիաների և սերտիֆիկատների ստացում և ժամկետների թարմացում

Ապրանքների որակի և ծագման փաստաթղթերի վերահսկում

Ներմուծման դեպքում մաքսային և սանիտարական պահանջների համապատասխանություն

Գովազդի համապատասխանություն օրենքին (չմոլորեցնող և օրենքին չհակասող տեղեկատվություն ու բովանդակություն)

Ընկերության հիմնադիր փաստաթղթերի մշակում և փոփոխություն

Ժողովների (Բաժնետերերի, մասնակիցների, տնօրենների) իրավական ապահովում

Կորպորատիվ փաստաթղթաշրջանառության վարում

Ընկերության գրանցում, վերակազմակերպում, լուծարում և փոփոխություններ` ներառյալ նաև

փաստաթղթերի մշակումն ու գրանցումը

Կորպորատիվ ոլորտի այլ իրավաբանական գործառույթներ

Լիցենզիաների և թույլտվությունների ստացում

Գրությունների և պաշտոնական հարցումների պատրաստում

Անձնական տվյալների պաշտպանության համակարգի` օրենսդրությանը համապատասխանության ապահովում

Գաղտնի տեղեկատվության պահպանման իրավական մեխանիզմների մշակում

Ապրանքանիշերի ու մտավոր սեփականության այլ օբյեկտների գրանցում

Մտավոր սեփականության ոլորտի այլ իրավական գործառույթներ

Իրավական գիտելիքներ քաղաքացիական, առևտրային, վարչական և աշխատանքային իրավունքում` ըստ վերոնշյալ գործառույթների բովանդակության

Ճշտապահություն, կարգապահություն, ինքնակազմակերպվածություն, հետևողականություն և պարտաճանաչություն` ապահովելու համար սեփական գործառույթների ոչ միայն պատշաճ, այլև ժամանակին կատարումը

Վերլուծական մտածողություն

Բանակցային հմտություններ

Ժամանակի կառավարում

Ռուսերենի և անգլերենի գրավոր ու բանավոր միջին մակարդակի իմացություն

Հայերենի գրավոր և բանավոր բարձր մակարդակի իմացություն

Աշխատանքային օրերն են` յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ` ներառյալ, աշխատանքային ժամերը` 09:30-18:30: