Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ

MOGO UCO LLCYerevanstaffamavaldatud 10.09.2026

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն  հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:

Մենք փնտրում ենք ակտիվ, հաղորդակցման գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Զանգերի սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար:

Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետը պատասխանատու է հաճախորդների կողմից էլեկտրոնային նամակների, զանգերի միջոցով ստացվող հարցումներին պատշաճ կերպով, ժամանակին արձագանքման, պարզ և հասկանալի ուղղորդման, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրման, սոցիալական հարթակներում կիրթ և գրագետ առնցանց նամակագրության վարումն ապահովելու համար:

Դուք կարող եք միանալ մեր մոտիվացված, կենսուրախ Թիմին՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:

Պատասխանել Ընկերության գործունեությանն ուղղված հարցումներին՝ սոցիալական հարթակներում ուղղված հարցումներ, էլեկտրոնային նամակներ, մուտքային զանգեր,

Ընդհանուր տեղեկատվություն տրամադրել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ,

Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվությունները,

Խնդիրիների լուծման ուղղությամբ մշակել արագ և պարզ լուծումներ,

Տեղեկատվություն տրամադրել վարկառուին վերջինիս պարտավորությունների վերաբերյալ,

Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների շրջանակներում իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Բարձրագույն կրթություն,

Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի՝ որպես առավելություն,

Հաղորդակցման, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,

Հաճախորդների որակյալ սպասարկման ապահովման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,

Խնդիրները և իրավիճակները համակարգված և համակողմանիորեն ձևով վերլուծելու կարողություն,

Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,

Արագ կողմնորոշվելու, լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն,

Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,

Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի լավ իմացություն:

Մրցույթի մասնակցության ապահովման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://talent.sage.hr/jobs/642c2c7d-05ce-486d-bc44-607d564d2e13

www.mogo.am

 012 700 700

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից