Վարկային մասնագետ
ՄՈԳՈ-ն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Թիմին միանալու համար:
Դուք կարող եք միանալ մեզ՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:
Հաճախորդների ներգրավում և արդյունավետ սպասարկում,
Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
Վարկառուի՝ Ընկերության կողմից սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում,
Ստուգման արյունքների գնահատում՝ պոտենցիալ հաճախորդների ռիսկերի վերլուծության նպատակով,
Հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
Պահանջվող հաշվետվությունների և փաստաթղթեր ներկայացում անմիջական ղեկավարին,
Իր պարտականությունների շրջանակներում ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ ներքին կանոնակարգերով, և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ:
Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական/տնտեսագիտական ոլորտում,
Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն,
Նորարարական և ստեղծարար մտածողություն,
Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն,
Վարկային/բանկային և այլ ֆինանսական կառույցների գործառույթների իմացություն, MS Office-ի իմացություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր լեզուների լավ տիրապետում,
Բանկային/վարկային օրենսդրության իմացություն:
Մրցույթի մասնակցության ապահովման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://talent.sage.hr/jobs/a2ae7cc7-8e5e-43e9-b3f1-7b2d8e2b43b0
www.mogo.am
012 700 700
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից