Sales operator
Metal Center-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և պատասխանատու Վաճառքի օպերատորի։
Եթե ունեք վաճառքի և հաճախորդների հետ հաղորդակցության հմտություններ, կարողանում եք արագ կողմնորոշվել և արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ապա սպասում ենք Ձեր CV-ին։
Իրականացնել հեռախոսային և գրասենյակային վաճառք,
Իրականացնել ապառիկ վաճառքի գործընթացը և անհրաժեշտ ձևակերպումները,
Ապահովել արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ապրանքների և վաճառքի պայմանների վերաբերյալ,
Ընդունել և մշակել հաճախորդների պատվերները,
Մուտքագրել և թարմացնել անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան համակարգում,
Պատրաստել և տրամադրել վաճառքի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը,
Համագործակցել ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ պատվերների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։
Բարձրագույն կրթություն,
Գրագետ հայերեն խոսք և հաղորդակցման բարձր հմտություններ,
Հաճախորդակենտրոն և պատասխանատու մոտեցում,
Միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու ունակություն,
Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
MS Office ծրագրերի իմացություն։
Մենք առաջարկում ենք
Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում,
Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն,
Աջակցող և դինամիկ աշխատանքային միջավայր։
📩 Ինչպե՞ս դիմել՝
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) info@arkatllc.am էլ. հասցեին:
Նամակի թեմա (Subject) դաշտում պարտադիր նշել՝ Վաճառքի օպերատոր