Բժշկական սարքավորումների կիրառման մասնագետ

Med StandardYerevanstaffamavaldatud 08.10.2026
Nõutav:HealthTech

Մենք փնտրում ենք մոտիվացված, տեխնիկական մտածելակերպ ունեցող և պատասխանատու Բժշկական սարքավորումների կիրառման մասնագետ, որը կմիանա մեր թիմին և կաջակցի բուժաշխատողներին բժշկական սարքավորումների ճիշտ, արդյունավետ և անվտանգ կիրառման գործընթացում։ Մասնագետը պատասխանատու կլինի բժշկական սարքավորումների կլինիկական և տեխնիկական կիրառման աջակցության, արտադրանքի ցուցադրությունների, օգտագործողների վերապատրաստման և սարքավորումների ներդրման գործընթացների համար՝ սերտորեն համագործակցելով բժիշկների, բուժքույրերի, հիվանդանոցների տեխնիկական անձնակազմի, վաճառքի թիմի, արտադրողների և միջազգային գործընկերների հետ։ Իդեալական թեկնածուն պետք է հարմարավետ զգա իրեն բժշկական մասնագետների հետ շփվելիս, կարողանա տեխնիկական տեղեկատվությունը ներկայացնել պարզ և հասկանալի ձևով և ունենա մեծ հետաքրքրություն բժշկական տեխնոլոգիաների նկատմամբ։

 Բժիշկների, բուժքույրերի, տեխնիկական անձնակազմի և այլ բուժաշխատողների համար կազմակերպել և իրականացնել բժշկական սարքավորումների պրոդուկտային ցուցադրություններ և գործնական վերապատրաստումներ։  Աջակցել հաճախորդներին բժշկական սարքավորումների ճիշտ, արդյունավետ և անվտանգ օգտագործման հարցերում։  Մասնակցել սարքավորումների տեղադրման գործընթացներին և աջակցել նոր սարքավորումների ներդրմանը, սկզբնական կարգաբերմանը և օգտագործողների ուսուցմանը։  Բացատրել սարքավորումների գործառույթները, հնարավորությունները, կարգավորումները, աշխատանքային ռեժիմները և կլինիկական կիրառությունները։  Սերտորեն համագործակցել վաճառքի ներկայացուցիչների հետ՝ հաճախորդների կարիքները հասկանալու և համապատասխան տեխնիկական/կիրառական լուծումներ առաջարկելու նպատակով։

 Աջակցել վաճառքի թիմին նախավաճառքային փուլում՝ արտադրանքի տեխնիկական և կիրառական հարցերի վերաբերյալ։  Հաճախորդների հետ քննարկել սարքավորման հնարավորությունները և համապատասխանությունը տվյալ կլինիկական կիրառությանը։  Կապ պահպանել արտադրողների և միջազգային գործընկերների հետ՝ արտադրանքի, տեխնիկական և կիրառական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և խնդիրներ լուծելու նպատակով։  Հավաքագրել և տրամադրել արտադրողների կողմից ստացված տեխնիկական և կիրառական տեղեկատվությունը ներքին թիմին և հաճախորդներին։  Պատրաստել և թարմացնել ուսուցման նյութեր, պրեզենտացիաներ, օգտագործման ուղեցույցներ, product documentation և այլ մասնագիտական նյութեր։  Մասնակցել արտադրանքի ցուցադրություններին, workshops, ցուցահանդեսներին, սեմինարներին և բժշկական կոնֆերանսներին։  Սարքավորման տեղադրումից և ուսուցումից հետո իրականացնել հաճախորդների հետ հետադարձ կապ և follow-up՝ ապահովելու սարքավորման հաջող ներդրումն ու արդյունավետ օգտագործումը։  Հետևել հաճախորդների կողմից բարձրացված տեխնիկական և կիրառական հարցերին և անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել արտադրողին կամ համապատասխան մասնագետին։  Մասնակցել սարքավորումների troubleshooting գործընթացներին՝ իր իրավասության սահմաններում։  Մշտապես թարմացնել գիտելիքները վստահված բժշկական սարքավորումների, դրանց տեխնիկական հնարավորությունների և համապատասխան կլինիկական կիրառությունների վերաբերյալ։  Հետևել արտադրողների կողմից տրամադրվող նոր արտադրանքներին, տեխնիկական փոփոխություններին, software updates-ին և նոր կիրառություններին։  Անհրաժեշտության դեպքում այցելել Հայաստանի հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ և այլ առողջապահական հաստատություններ։  Անհրաժեշտության դեպքում աջակցել tender-ների և խոշոր նախագծերի տեխնիկական/կիրառական մասի նախապատրաստմանը։  Պահպանել հաճախորդների, սարքավորումների և ընկերության վերաբերյալ մասնագիտական և առևտրային տեղեկատվության գաղտնիությունը։

 Առնվազն բակալավրի աստիճան Biomedical Engineering, Medical Engineering, Nursing, Medicine կամ համապատասխան տեխնիկական/բժշկական ոլորտում։  Բժշկական սարքավորումների, healthcare, biomedical technology կամ կլինիկական միջավայրում աշխատանքային փորձ։

 Բժշկական սարքավորումների կիրառման, տեխնիկական աջակցության, sales support-ի կամ օգտագործողների վերապատրաստման փորձը կդիտվի որպես առավելություն։  Լավ տեխնիկական մտածելակերպ և բարդ բժշկական սարքավորումները արագ սովորելու և յուրացնելու ունակություն։  Տեխնիկական և կլինիկական տեղեկատվությունը բժիշկներին և այլ բուժաշխատողներին պարզ, հասկանալի և պրոֆեսիոնալ ձևով ներկայացնելու կարողություն։  Հիվանդանոցներում և կլինիկական միջավայրում պրոֆեսիոնալ և պատասխանատու աշխատելու մոտեցում։  Գերազանց հաղորդակցական և պրեզենտացիոն հմտություններ։  Ուժեղ կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։  Խնդիրները բացահայտելու, վերլուծելու և լուծման ուղղությամբ աշխատելու կարողություն։  Ինքնուրույն աշխատելու և թիմի կազմում արդյունավետ համագործակցելու ունակություն։  Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։  Microsoft Office-ի լավ իմացություն։  Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն։  Հայաստանի տարածքում աշխատանքային այցերի պատրաստակամություն։  Մասնագիտական նոր գիտելիքներ և տեխնոլոգիաներ սովորելու բարձր մոտիվացիա։

 Մրցակցային աշխատավարձ՝ փորձին և որակավորմանը համապատասխան։  Պաշտոնական աշխատանք և երկարաժամկետ կարիերայի հնարավորություն։  Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն։  Աշխատանք ժամանակակից բժշկական սարքավորումների և նորարարական healthcare տեխնոլոգիաների հետ։  Միջազգային արտադրողների և բժշկական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ համագործակցության հնարավորություն։  Միջազգային վերապատրաստումների, training-ների, workshops-ի, ցուցահանդեսների և բժշկական կոնֆերանսների մասնակցության հնարավորություն։  Նոր սարքավորումների և տեխնոլոգիաների վերաբերյալ շարունակական մասնագիտական ուսուցում։  Պրոֆեսիոնալ, աջակցող և համագործակցային աշխատանքային միջավայր։  Ընկերության ներսում մասնագիտական պատասխանատվության և կարիերայի հետագա ընդլայնման հնարավորություն։