Occupational Health & Hygiene Specialist

Lydian Armenia CJSCVaykstaffamavaldatud 28.09.2026

Արդյունաբերական հիգիենայի մասնագետը Ամուլսարի ոսկու հանքավայրում տեխնիկական, մոնիթորինգային, վերահսկողական և հաշվետվությունների պատրաստման աջակցություն է տրամադրում Առողջության և անվտանգության մենեջերին և տեղամասային ստորաբաժանումներին։

Պաշտոնը պատասխանատու է աշխատանքի առողջության հետ կապված ռիսկերի գնահատումների, ազդեցությունների մոնիթորինգի ծրագրերի, առողջական վիճակի վերահսկողության պահանջների համակարգման, ինչպես նաև սննդի անվտանգության, խմելու ջրի և սննդի սպասարկման հիգիենայի անկախ ստուգման համար։ Արդյունաբերական հիգիենայի մասնագետը վերլուծում և մեկնաբանում է արդյունքները, ստուգում է կիրառվող վերահսկողության միջոցները, բարձրացնում է էական ռիսկերի վերաբերյալ ահազանգերը և հետևում է ուղղիչ գործողությունների իրականացմանը։

Պաշտոնը պահանջում է գործնական, կազմակերպված և վերլուծական մոտեցում՝ սերտ համագործակցելով ստորաբաժանումների, կապալառուների, Աշխատանքի առողջության ծառայություն մատուցողի, լաբորատորիաների և մասնագիտացված խորհրդատուների հետ։

Արդյունաբերական հիգիենայի մասնագետը աջակցում է ռիսկերի արդյունավետ կառավարմանը, օրենսդրական և նորմատիվ պահանջների պահպանմանը, ինչպես նաև աշխատավայրում առողջության և հիգիենայի չափանիշների շարունակական բարելավմանը։

Մշակել և համակարգել աշխատանքի առողջության, հիգիենայի մոնիթորինգի և սննդի անվտանգության ապահովման ծրագրերը։

Թարմացնել և պահպանել աշխատանքի առողջության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը և Նմանատիպ ազդեցության խմբերը (Similar Exposure Groups) ՝ ռիսկերի վրա հիմնված պլանավորումն ապահովելու նպատակով։

Պլանավորել և իրականացնել աշխատավայրի զննումներ, մոնիթորինգ, նմուշառում և լաբորատոր վերլուծություններ։

Գնահատել փոշու, աղմուկի, թրթռումների, քիմիական նյութերի, ջերմային սթրեսի, օդափոխության և էրգոնոմիկայի հետ կապված աշխատանքի առողջության գործոնները։

Վերլուծել մոնիթորինգի արդյունքները և առաջարկել վերահսկողության միջոցների գործնական բարելավումներ։

Աջակցել ինժեներական, վարչական, անհատական պաշտպանության միջոցների (PPE) և կրիտիկական վերահսկողության միջոցների ներդրմանն ու դրանց արդյունավետության ստուգմանը։

Համակարգել առողջական վիճակի վերահսկողությունը Աշխատանքի առողջության ծառայություն մատուցողի հետ՝ պահպանելով բժշկական գաղտնիությունը։

Իրականացնել սննդի սպասարկման օբյեկտների, սննդի հետ վարվելու գործընթացների, խմելու ջրի, մաքրման, սանիտարական պայմանների և հիգիենայի վերահսկողության միջոցների ստուգումներ։

Համակարգել սննդի, ջրի և սննդի հետ շփվող մակերեսների պարբերական հիգիենիկ փորձարկումները։

Աջակցել աշխատանքի առողջության և հիգիենայի հետ կապված ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը։

Ներկայացնել հայտնաբերված խնդիրներն ու արդյունքները և վերահսկել համաձայնեցված բարելավման գործողությունների իրականացումը։

Պահպանել ճշգրիտ գրառումներ և պատրաստել հաշվետվություններ, իրազեկման նյութեր և ուսուցման նյութեր։

Բարձրագույն կրթություն, դիպլոմ կամ տեխնիկական որակավորում արդյունաբերական հիգիենայի, աշխատանքի առողջության, առողջության և անվտանգության կամ հարակից ոլորտում։ Համապատասխան աշխատանքային փորձը կարող է դիտարկվել որպես ֆորմալ կրթական որակավորման այլընտրանք։

Աշխատանքի առողջության և անվտանգության, աշխատանքի առողջության, շրջակա միջավայրի առողջության, լաբորատոր ծառայությունների կամ հարակից տեխնիկական ոլորտում աշխատանքային փորձ։

Զննումների, գնահատումների, մոնիթորինգի կամ նմուշառման իրականացման գործնական փորձ։

Արդյունքները մեկնաբանելու, ռիսկերը բացահայտելու և գործնական ուղղիչ գործողություններ առաջարկելու կարողություն։

Կապալառուների, լաբորատորիաների, բժշկական ծառայություններ մատուցողների կամ խորհրդատուների հետ աշխատանքը համակարգելու փորձը ցանկալի է։

Գրավոր և բանավոր հաղորդակցության լավ հմտություններ։

Microsoft Office և հաշվետվությունների ներկայացման համակարգերի հետ աշխատելու հմտություններ։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն staff.am  հարթակով  կամ HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝  նամակի  թեմայի  դաշտում  նշելով  պաշտոնի  անվանումը։

Kontaktisik

Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.