Gold Room Operator
Զուլարանի Օպերատորի պաշտոնը կարևոր գործնական դեր ունի զուլարանի ամենօրյա անվտանգ և ճշգրիտ աշխատանքն ապահովելու գործում։ Դուք պատասխանատու կլինեք հալեցման գործընթացների, դորե ձուլակտորների ձուլման, նստվածքների մաքրման, խարամի կառավարման և վերջնական ոսկու արտադրանքի ստացման համար։ Ենթարկվելով Զուլարանի Վերահսկիչին՝ այս պաշտոնը կենտրոնացած է բոլոր առաջադրանքները զգուշությամբ և պատասխանատվությամբ կատարելու, սահմանված ընթացակարգերին խստորեն հետևելու, անվտանգության և պահպանության բարձր մակարդակ ապահովելու, ինչպես նաև լավ վերականգնման արդյունքների ձեռքբերմանը աջակցելու վրա։
Աշխատավայրում ամբողջական ուսուցում և վերապատրաստում կտրամադրվի Վերահսկիչի կողմից, ուստի զուլարանում աշխատանքային նախորդ փորձը պարտադիր չէ։ Մենք փնտրում ենք վստահելի, մանրուքներին ուշադրություն դարձնող աշխատակիցների, ովքեր լրջորեն են վերաբերվում անվտանգության պահանջներին և կարող են ճշգրիտ հետևել տրված հրահանգներին։
Զուլարանի Օպերատորի հիմնական պարտականությունները
- Կատարել զուլարանի բոլոր գործառնությունները՝ համաձայն հաստատված ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOP) և աշխատանքային հրահանգների։
- Նախքան աշխատանքների մեկնարկը կատարել զուլարանի սարքավորումների և աշխատանքային տարածքների նախնական ստուգումներ։
- Անվտանգ կերպով շահագործել իրեն վերապահված զուլարանի սարքավորումները՝ սահմանված գործառնական պարամետրերի շրջանակներում։
- Վերահսկել աշխատանքային պայմանները և անմիջապես տեղեկացնել անսարքությունների, սարքավորումների խափանումների կամ գործընթացի շեղումների մասին։
- Պահպանել մաքրությունն ու կարգուկանոնը՝ ապահովելով, որ զուլարանը մշտապես լինի մաքուր, կազմակերպված և աշխատանքի համար պատրաստ վիճակում։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել պլանային կանգառների, ստուգումների, մաքրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին։
- Ոսկի պարունակող նյութերի հետ աշխատել բացառապես հաստատված ընթացակարգերի և անվտանգության պահանջների համաձայն։
- Ապահովել, որ զուլարան մուտք գործող, զուլարանի ներսում տեղաշարժվող և զուլարանից դուրս եկող բոլոր նյութերը պատշաճ կերպով գրանցվեն։
- Լիազորված լինելու դեպքում մասնակցել կշռման, ստուգման, հաշտեցման (reconciliation) և նյութերի փոխանցման գործընթացներին։
- Ապահովել, որ տարաները, սկուտեղները, գործիքները և նյութերի տեղափոխման համար նախատեսված սարքավորումները պատշաճ կերպով նույնականացված և վերահսկվող լինեն։
- Անմիջապես տեղեկացնել Վերահսկիչին ցանկացած անհամապատասխանության, կորստի, արտասովոր իրավիճակի կամ չարտոնված գործունեության կասկածի մասին։
- Պահպանել ոսկի պարունակող նյութերի վերահսկման և փոխանցման անընդհատ շղթան (Chain of Custody)։
- Ճշգրիտ լրացնել գործառնական մատյանները, ստուգաթերթերը, նյութերի շարժի գրանցումները և պահանջվող այլ փաստաթղթերը։
- Սահմանված ընթացակարգերի համաձայն գրանցել քաշերը և համապատասխան գործառնական տեղեկատվությունը։
- Մասնակցել հերթափոխային և/կամ արտադրական արշավների ընթացքում զուլարանի նյութերի հաշտեցման գործընթացներին։
- Յուրաքանչյուր հերթափոխի ավարտին ապահովել փաստաթղթերի ամբողջական լրացումն ու պատշաճ փոխանցումը։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել գույքագրման, ներքին աուդիտի, մետալուրգիական հաշվառման և անվտանգության ստուգումների գործընթացներին։
Առողջություն, անվտանգություն և պահպանություն
- Հետևել Ընկերության առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի (HSE) բոլոր պահանջներին, զուլարանի անվտանգության ընթացակարգերին և հանքի/արտադրամասի կանոնակարգերին։
- Օգտագործել պահանջվող անհատական պաշտպանիչ միջոցները (PPE) և ապահովել, որ աշխատանքները կատարվեն համապատասխան ռիսկերի վերահսկման միջոցների ներքո։
- Ոչ սովորական աշխատանքներ իրականացնելուց առաջ մասնակցել Take 5, JSA, JHA և ռիսկերի գնահատման այլ գործընթացներին։
- Պահպանել զուլարանի գործունեությանը, արտադրական տվյալներին, անվտանգության միջոցառումներին և ոսկու պաշարներին վերաբերող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը։
- Մշտապես ապահովել մուտքի սահմանափակումների և անվտանգության արձանագրությունների պահպանումը։
- Անմիջապես հաղորդել վտանգների, պատահարների, գրեթե պատահարների (near miss), անվտանգության խախտումների և նյութական անհամապատասխանությունների մասին։
- Առանց համապատասխան թույլտվության երբեք չհանել զուլարանից որևէ նյութ, նմուշ, գործիք, գրառում կամ այլ վերահսկվող առարկա։
Հիմնական կատարողական ակնկալիքներ
- Վերապահված զուլարանի աշխատանքների անվտանգ իրականացում։
- Հաստատված SOP-ների և անվտանգության ընթացակարգերի լիարժեք պահպանում։
- Ոսկի պարունակող նյութերի ճշգրիտ գրանցում և հետագծելիության ապահովում։
- Նյութերի հաշվետվողականության և վերահսկվող փոխանցման շղթայի պահպանում։
- Զուլարանի փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին լրացում։
- Մաքրության, կարգուկանոնի և բարձր գործառնական ստանդարտների պահպանում։
- Գործառնական, անվտանգության, պահպանության և նյութական անհամապատասխանությունների մասին ժամանակին և անհապաղ հաղորդում։
Կրթություն
- Առնվազն միջնակարգ կամ մասնագիտական տեխնիկական կրթություն։
- Տեխնիկական, մետալուրգիական կամ վերամշակման ոլորտին առնչվող կրթությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքային փորձ
- Հանքանյութերի վերամշակման, ոսկու վերամշակման, ձուլարանի կամ զուլարանի աշխատանքների ոլորտում նախկին փորձը ցանկալի է։
- Վերահսկվող կամ բարձր անվտանգության պահանջներ ունեցող աշխատանքային միջավայրում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։