Сhemical analyst
«Լիկվոր» դեղագործական ընկերությունը հրավիրում է փորձառու մասնագետի ընկերությունում առկա Որակի վերահսկման քիմիկ-անալիտիկի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։
- Իրականացնել նմուշառված պատրաստի արտադրանքի քիմիական փորձաքննություն` համաձայն հաստատված ընթացակարգերի, սպեցիֆիկացիաների;
- Իրականացնել փորձաքննությունների համար անհրաժեշտ աշխատանքային լուծույթների պատրաստումը, պատշաճ պիտակավորումն ու մակնիշավորումը;
- Մասնակցել անալիտիկ մեթոդների վալիդացման գործընթացներին;
- Գրանցել անալիզների արդյունքները համապատասխան աշխատանքային գրանցամատյաններում, խմբաքանակի արձանագրություններում;
- Պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները;
- Հետևել ներքին կարգապահության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին։
Բարձրագույն քիմիական/դեղագիտական կրթություն
Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ է
Քիմիական մեթոդների տիրապետում
Քիմիական ռեագենտների և ստանդարտների հետ աշխատանքի, լաբորատոր սարքավորումների շահագործման հմտություններ
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Պարտաճանաչություն
Բծախնդրություն
Թիմում աշխատելու կարողություն
Կազմակերպությունը գտնվում է Երևան, Քոչինյան 7/9 հասցեում։
Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները info@liqvor.com էլ․ հասցեին: Կդիտարկվեն միայն աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները:
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.
- info@liqvor.cominfo@liqvor.com