Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետ

IDBank CJSCYerevanstaffamavaldatud 04.09.2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ֆինանսական մոնիթորինգի ծառայության Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետի, ով պատասխանատու է լինելու ստորև պարտականությունները կատարելու համար

Բանկի հաճախորդների, նրանց հետ գործարար հարաբերությունների և իրականացվող գործարքների դիտարկում,

Հաճախորդների ռիսկերի գնահատում, վերանայում և կառավարում։

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով  վերլուծությունների իրականացում, դրանց արդյունքների փաստաթղթավորում,

Գործարքի հաստատում, մերժում, գործարար հարաբերության դադարեցում, կասեցում, գույքի սառեցում,

Տնտեսական պատժամիջոցներին առնչվող գործարքների վերաբերյալ ազդակների ուսումնասիրում և դրանց շրջանցման հնարավոր փորձերի կասեցում,

Միջազգային  կառույցների կողմից սահմանված պատժամիջոցների զարգացումներին հետևում, դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,

Օրենքների և Բանկի ներքին իրավական ակտերի իմացություն,

Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում,

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։

Բարձրագույն կրթություն,

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,

Համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,

OFAC-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Մեծ Բրիտանիայի HMT-ի պատժամիջոցների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,

Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

Բանկային օրենսդրության իմացություն,

Համակարգչային գիտելիքներ,

Լեզուների իմացություն,

Հաղորդակցման հմտություններ,

Վերլուծական հմտություններ,

Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն,

Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,

Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,

Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար,

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: