Ոսկերիչ-գնահատող, ք․ Երևան
ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականություններն իրականացնելու համար։
Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում,
Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում,
Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ։
Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն,
Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում,
Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
Ազնվություն և անաչառություն,
Բծախնդրություն,
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
Հաճախորդ ներգրավելու ունակություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն:
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: