Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջեր
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի` Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար:
Խոշոր հաճախորդների ներգրավում։
Խոշոր հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում։
Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում։
Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում։
Ընթացիկ Խոշոր հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում։
Խոշոր հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում։
Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի։
Խոշոր հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին:
Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը:
Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով:
Բարձրագույն կրթություն
Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ՝ բանկային համակարգում
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
Բանկային օրենսդրության իմացություն
Համակարգչային գիտելիքներ
Լեզուների իմացություն
Հաղորդակցման հմտություններ
Խաչաձև վաճառքի հմտություններ
Ընդհանուր զարգացվածություն
Կազմակերպչական հմտություններ
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: