Անհատական մենեջեր։ Պրեմիում բանկային ծառայությունների վարչություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված թիմակցի, ով կմիանա Բանկին որպես Անհատական մենեջեր Պրեմիում բանկային ծառայությունների վարչությունում։
Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն,
Ավանդային հաշիվների բացում և սպասարկում,
Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով,
Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում,
Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում,
Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում
Դրամարկղային գործառնությունների իրականացում
Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,
Պարտատոմսերի վաճառքի իրականացում,
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում,
Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր։
Բարձրագույն կրթություն
Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն
Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
Խաչաձև վաճառքի հմտություններ,
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: