Կորպորատիվ հաճախորդների սպասարկման առաջատար մասնագետ
"ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ն փնտրում է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ, ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
Անկանխիկ առք ու վաճառքի իրականացում ,
Ավանդների ձևակերպում և սպասարկում;
Հաշիվների, քարտերի բացում և սպասարկում;
Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն, ստորագրում;
Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում;
Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում "Գործառնական օր" ծրագիր:
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում;
Հաճախորդներին աջակցություն Բանկի քարտերի ակտիվացման, մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում;
Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, պահատուփային ծառայության մասով հաճախորդների սպասարկում;
Բարձրագույն կրթություն,
Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում ,
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
Բանկային օրենսդրության իմացություն,
Համակարգչային գիտելիքներ,
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
Հաղորդակցման հմտություններ,
Խաչաձև վաճառքի հմտություններ,
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
Սթրեսակայունթություն,
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: