ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան

IDBank CJSCYerevanstaffamavaldatud 27.08.2026

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում,  ինչպես նաև տալիս է  հաճախորդի  գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը,

Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ  հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով,

Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ,

Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին,

Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Բարձրագույն մասնագիտական կրթություն

Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն

Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

Բանկային օրենսդրության իմացություն

Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հաղորդակցման հմտություններ

Վերլուծական հմտություններ

Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում

Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: