Մերչենդայզեր

«Զեթ Ընդ Էյ» ՍՊԸYerevanstaffamavaldatud 24.09.2026
Nõutav:E-Commerce

Եթե ուշադրություն եք դարձնում դետալներին և կարողանում եք ապրանքը ներկայացնել այնպես, որ այն գրավի հաճախորդի ուշադրությունը, ապա այս հաստիքը կարող է Ձեզ համար լինել։ Խանութում ամեն ինչ պատմություն է՝ գույնը, կոմպոզիցիան, ապրանքի դիրքը, նույնիսկ այն փոքրիկ դետալը, որը հաճախորդին ստիպում է կանգնել ու նայել։

Մենք փնտրում ենք մարդ, ով կարող է այդ ամենը տեսնել, զգալ և վերածել վաճառող միջավայրի։

Խանութներում ապրանքների ճիշտ և գրավիչ դասավորության ապահովում,

Վիտրինաների և վաճառքի սրահների ձևավորում՝ ըստ բրենդի ստանդարտների,

Ապրանքների ներկայացման և կոմպոզիցիաների պարբերական թարմացում,

Գունային համադրությունների, սեզոնային և թեմատիկ լուծումների կիրառում,

Խանութների տեսքի և Visual Merchandising ստանդարտների վերահսկում,

Խանութների թիմերի հետ համագործակցություն՝ անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար,

Նոր ապրանքների, ակցիաների և սեզոնային հավաքածուների պատշաճ ներկայացման ապահովում։

Visual Merchandising / Fashion Retail ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

Գեղագիտական մտածողություն և զարգացած տեսողական ընկալում,

Գույների և կոմպոզիցիայի լավ իմացություն,

Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

Կազմակերպվածություն և պատասխանատվություն,

Թիմում աշխատելու և տարբեր խանութների հետ համագործակցելու ունակություն,

Fashion և retail ոլորտների նկատմամբ հետաքրքրվածություն։

Եթե հետաքրքրված եք միանալ մեր թիմին, խնդրում ենք դիմել ստորև նշված հղումով ։