UBPay ազգային վճարային համակարգի դեպարտամենտի բիզնես անալիտիկ
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է UBPay ազգային վճարային համակարգի դեպարտամենտի բիզնես անալիտիկ՝ թիմին միանալու համար
UBPay-ի ֆինանսական և գործառնական տվյալների հավաքագրում, վերլուծություն և պարբերական հաշվետվությունների պատրաստում։
Ֆինանսական ցուցանիշների և հաշվետվությունների տվյալների ստուգում, համադրում և անհամապատասխանությունների բացահայտում։
ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, տեղեկատվության, ինչպես նաև ԿԲ-ի կողմից պահանջվող հնարավոր փաստաթղթերի և փաստաթղթային փաթեթների պատրաստում և ներկայացում։
Լիցենզիաների, թույլտվությունների և այլ կարգավորող գործընթացների շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների պատրաստում։
ԿԲ-ի կողմից ստացված հարցումների և պահանջների համակարգում և համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանք։
Ֆինանսական ոլորտը կարգավորող պահանջների ուսումնասիրություն և դրանց կիրառման գործընթացում աջակցություն։
Ղեկավարությանը անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության և ամփոփումների տրամադրում։
Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտական, բանկային, կառավարման կամ հարակից ոլորտում
Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կամ բանկային ոլորտում
Ռուսերենի գերազանց , անգլերեն լեզվի լավ իմացություն
Ֆինանսական հաշվետվությունների և տվյալների հետ աշխատելու փորձ, վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու հմտություններ, ՀՀ ֆինանսական ոլորտը կարգավորող օրենսդրության և ԿԲ պահանջների իմացությունը կդիտվի որպես առավելություն, բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), պարտադիր (նկարով)` cv@unibank.am հասցեին` առարկա դաշտում նշելով հաստիքի անունը Բիզնես անալիտիկ հաստիքը:
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.