Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ
Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ՝ թիմին միանալու համար
- Յունիբանկ ԲԲԸ սեփական պրոցեսինգով թողարկված պլաստիկ քարտերի քարտապանների ընթացիկ սպասարկում հեռախոսազանգերով
- On line համակարգում գործառնությունների իրականացում
- LS ծրագրում գործառնությունների իրականացում
4.Պատասխանել հաճախորդների սպասարկման նպատակով բաժնին տրամադրված Viber, WhatsApp hեռախոսազանգերին և նամակագրությանը
- Քարտապանների կողմից մասնաճյուղում ներկայացված SMS ծառայության ակտիվացման,քարտի օրական սահմանաչափի բարձրացման և քարտի փակման դիմումների սահմանված կարգով իրականացում
6.Քարտերի բլոկավորման,ապաբլոկավորման և քարտային գործարքների պարզաբանման հետ կապված մասնաճյուղերից ստացված հեռախոսազանգերի սպասարկում
- Զեղծարար գործարքների դեպքում համապատասխան գրության տրամադրում,տեղեկացում և քարտը բացառությունների ցուցակում ներառում
8.Առգրավված քարտերի ուղարկում , ստացում և բազայի վարում
Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/
Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/
- Հայերեն
- Անգլերեն /լավ/
- Ռուսերեն /լավ/
Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)
Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.