Ֆինանսական խորհրդատու՝ «Սոֆթ Սիթի» մասնաճյուղում

Fast Bank CJSCProshyanstaffamavaldatud 09.09.2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակին կից մասնաճյուղին անհրաժեշտ է Ֆինանսական խորհրդատու։

Ընթացիկ վարկային հայտերի հեռակա մշտադիտարկումը,

Վարկային հայտերի ուսումնասիրումը, երզրակացության պատրաստումը և ներկայացումը վարկային կոմիտե,

Նոր հաճախորդների ներգրավումը,

Վարկերի տրամադրման գործընթացի կազմակերպումը,

Վարկային փաթեթների փաստաթղթային նախնական մոնիտորինգի իրականացումը,

Համապատասխան տեղեկանքների, գրությունների նախագծերի կազմումը, ստուգումը, տրամադրումը ստորագրման, 

Ժամկետանց և խնդրահարույց վարկառուների` Կազմակերպության նկատմամբ ունեցած պարտքերի մարման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

Ժամկետանց վարկառուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, հետագա գործողությունների մշակումը,

Ժամկետանց և խնդրահարույց վարկառուների գործերի պարբերական ուսումնասիրությունների իրականացումը,

Ժամկետանց վարկառուների հետ հաղորդակցումը և ծանուցագրերի ուղարկումը։

Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Մաթեմատիկական զարգացած գիտելիքներ

Վերլուծելու, համադրելու զարգացած ունակություններ

Առաջադրանքները սահմանված ժամկետում և պատշաճ որակով կատարելու ունակություն

Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն

Մի քանի առաջադրանքներ և հանձնարարություններ միաժամանակ կատարելու ունակություն

Բարձրագույն կրթություն

Աշխատանքային առավելություններ -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր։